«Իմ քայլը» խմբակցությունը աշխատասենյակների բաշխումն օրիգինալ ձևով է իրականացրել

«Ժողովուրդ» թերթը գրում է.«Ինչպես հայտնի է, «Իմ քայլը» խմբակցությունը որոշել էր աշխատասենյակների բաշխումն օրիգինալ ձևով իրականացնել, և վիճակահանությամբ են որոշել, թե որ պատգամավորը որ աշխատասենյակում կլինի: Իհարկե, խոսքը չի վերաբերում ԱԺ նախագահին, փոխնախագահներին, խմբակցության ղեկավար-քարտուղարին և հանձնաժողովների նախագահներին. նրանց դեպքում աշխատասենյակները հստակ են: Իսկ, ահա, մյուս պատգամավորների դեպքում գործել է վիճակահանության տրամաբանությունը: Սակայն հետաքրքիր է, որ, ամեն դեպքում, եղել են պատգամավորներ, որոնք փոխել են իրենց աշխատասենյակը: Օրինակ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը սկզբնական շրջանում տեղավորվել էր նոր մասնաշենքի աշխատասենյակներից մեկում, որը նախորդ գումարման խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանինն էր: Սակայն երեկ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նկատեց, որ նրա աշխատասենյակն այժմ «Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանինն է, իսկ Գաբրիելյանը տեղափոխվել է այլ աշխատասենյակ: Տեղեկացանք, որ պատճառը նաև այն հանձնաժողովներն են, որոնց անդամ են հանդիսանում նշված պատգամավորները, և նրանք տեղափոխվել են այդ հանձնաժողովների նախագահների աշխատասենյակների հարևանությամբ գտնվող աշխատասենյակներ: Միևնույն ժամանակ, նկատենք, որ երկար ժամանակ չէր լուծվում Հովհաննես Իգիթյանի աշխատասենյակի հարցը: Բանն այն է, որ, ընդհանրապես, հանձնաժողովների նախագահներն ու փոխնախագահները նստում են միևնույն սենյակում, սակայն տարբեր աշխատասենյակներում: Սակայն Հովհաննես Իգիթյանի աշխատասենյակը հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբենյանի հետ նույն սենյակում չէ: Բանն այն է, որ այդտեղ արդեն իսկ աշխատում էին հանձնաժողովի փորձագետները, և որոշում է կայացվել Իգիթյանին այլ աշխատասենյակ տալ»:

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Մահացել է դերասան Թիմ Քարրին Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը Ադրբեջանի քարոզչամեքենան ոգեւորությամբ է արձանագրում Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը. քաղաքագետ Ողբերգական դեպք Սևանում․ ջրասուզակը լճից դուրս է բերել տղամարդու մարմին, պարանոցին կապված քար է եղել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի փոխղեկավար է նշանակել Բժշկության Ավետարանը օգոստոսի 30-ին կբերվի Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի Meta-ն 1,7 մլրդ կվճարի ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության վերաբերյալ պատմական համաձայնագրի շրջանակում ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներին. փաստաբան Հերթական անգամ փորձում են դատել Արցախի և Հայաստանի հաղթանակած նախագահ Քոչարյանին․ Գալստյան Իսրայելցի պաշտոնյա․ «Թուրքիայի հետ պատերազմի հավանականությունը չափազանց ցածր է» Վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ․ Սիրուշոյի արձագանքը երկրի վարչապետի հայտարարություններին Եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով և սպառնալիքներով․ Մայր Աթոռ Դուք մարդ չե՛ք, եթե էդքան կարող եք, եկեք ու իմ դիմաց դա ասեք․ Արամ Սարգսյանի կոշտ խոսքը (video) Հովիկ Աբրահամյանը խոսեց որդու մասին (video) Նիկո՛լ, հենց հիմա պատասխանիր՝ Գրիգոր Լուսավորիչը Աստծո հետ խնդիր ունի՞․ Անժելա Թովմասյան (video) Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու նոր որոշում է կայացվել Իրավիճակը սրվեց․ Լևոն Քոչարյանն արձագանքեց Ալեքսանյանին, երբ վերջինս Լևոն Քոչարյանի երեխաներից խոսեց (video) Արայիկ Հարությունյա՛ն, ձեր տրավմաների համար մենք մեղավոր չենք․Ագնեսա Խամոյանի սուր ու փաստերով խոսքը (video) Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ջրվեժի և Մինսկի-Միկոյան փողոցների հատվածում կփոխվի գլխավոր ճանապարհի նշանը Առուշ Առուշանյանի հետ այսօր կապ ունե՞ք․ Իրինա Յոլյանի պատասխանը (video) ՔԿ-ից հաստատում են՝ Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը ձերբակալվել է ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am