Ինչպես «հեղափոխական» կանայք 10 ամսում քանդեցին մշակույթը. iravunk.com

 iravunk.com-ը գրում է.   Վերջին 10 ամիսներին նոր իշխանության ծրագիրը` Հայաստանն առանց մշակույթի, կամաց-կամաց լիարժեք է դառնում: Այնպիսի տպավորություն է, որ մշակույթն իր մեջ կրող ԼիլիթՄակունցն ու վերջին ամիսներին նրան փոխարինող Նազենի Ղարիբյանը թշնամանք ունենմշակույթի հանդեպ: Այս ամիսների ընթացքում հետեւելով նրանց խոստացածմշակութային յուրահատուկ քաղաքականությանը` պարզ էդառնում, որ նպատակը մեկն է` հիմնահատակ քանդելդարերով մեզ հասած ու թշնամու ձեռքից ատամներովպահած հայ մշակույթը, իսկ անուն էլ դրել ենբարեփոխումներ: Այդ բարեփոխման անվան տակ երբեմնշեշտում են, թե նախկինները, այդ թվում եւ մշակույթիանվանի գործիչները, կոռումպացված են, ուստի`նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների փորձառու ղեկավարներին անփորձերիտասարդներով փոխարինելով` համարում են հարցըլուծված: ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆԱԾԸ ՆՈՐԵՐՆ ԻՐԵՆՑՈՎԱՐԵՑԻՆ Ինչեւէ, պաշտոնավարման առաջին ամիսներին մշակույթինախկին նախարար, այժմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանղեկավար Լիլիթ Մակունցը դեռ նախկինների նախաձեռնածու պլանավորած միջոցառումներն էր կյանքի կոչում` այնվերագրելով իրենց ամիսների չարչարանքի արդյունք,խոսենք օրինակներով` 1. Գյումրիի երկրագիտական թանգարանիվերակառուցումը, որը դեռեւս Արմեն Ամիրյանն էրնախաձեռնել ու մինչ հեղափոխությունը բազմիցս խոսել էր դրա լուծումների ճանապարհներիմասին, Մակունցն ու իր փոխնախարարական թիմը դա կյանքի կոչեց` համարելով իրենցաշխատանքի արդյունք եւ թանգարանի ստեղծման համար հայտարարելով դրամահավաք: Բայց ամիսներ անց ոչ ոք այդ թանգարանի մասին ո՛չ հիշատակում է, ո՛չ էլ պարզ է, թե իչճակատագրի է արժանացել: 2. Ողջ 2018-ին Գորիսը համարվեց ԱՊՀ մշակութայինմայրաքաղաք, որին Մշակույթի նախարարությունընախապատրաստվում էր դեռ 2017-ից ու մինչ երկրումտեղի ունեցած իշխանափոխությունը մեկ տարվա հստակծրագիրը կազմված էր ու հեղափոխությունից հետո`մշակութակիր նախարար Մակունցը հայտնի ֆիլմիցՄուրադի դեմքով ազդարարեց Գորիսը որպես մշակութայինմայրաքաղաք ու հայ եւ օտարերկրյա լրատվամիջոցներինհպարտացավ, որ շքեղ բացման միջոցառումներն իրենցնախաձեռնությունն ու ամիսների չարչարանքի արդյունքն է:Այ, իսկ ամիսներ անց փակման արարողության մասիննույնն ասել չենք կարող, քանի որ առավել քանանկազմակերպ, խղճուկ հանդեսներ, երեւի թե, տեղացիների համար նորություն չէր, քանի որտեսնում են դպրոցների ու մանկապարտեզների հանդեսների ժամանակ, իսկ օտարերկրյամասնակիցների դժգոհություններն անասելի էին, երբ Ղազախստանի պատվիրակությունը,չհամբերելով լուսաբացին, գիշերով տաքսի էին վարձել ու հեռացել Գորիսից Երեւան... ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻ ԹՈՂԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» 1. Լիլիթ Մակունցի պաշտոնավարման ամիսներինմշակութային նորամուծությունները սկսվեցին թավշյաթանգարանի հիմնելու գաղափարով, որը հանրության բուռնարձագանքից հետո` վերածվեց թավշյա ցուցադրության:Սակայն այն տեղի ունեցավ ծածուկ` լրատվամիջոցներիաչքից հեռու: 2. Մակունցի մտքի թռիչքը հիմնեց հատուկ «սելֆիի ժամ»:Եվ արդեն գագաթնակետին հասավ կենտրոնի պուրակներըծանրաբեռնել անիմաստ դաշնամուրներով` «ՓՈՒՇ»նախագծին ֆինանսավորելով: ՄԻ ՇԱՐՔ ԱՆՎԱՆԻ ՓԱՌԱՏՈՆԵՐ ՈՒ ԾՐԱԳՐԵՐԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ, ՄԻ ՄԱՍԻ ԿԱՅԱՑՈՒՄՆ ԷԼԿԱՍԿԱԾԵԼԻ Է Մակունցին փոխարինող Նազենի Ղարիբյանը բառացիորենշարունակում է իրագործել նախորդի անիմաստնախագծերը` արդյունքում դադարեցնելով արդենհայաստանյան իրականության համար հեղինակությունդարձած տարբեր փառատոների ու նախագծերիֆինանսավորումը: 1.Նախորդ տարի Մակունցի թեթեւ ձեռքով տեղի չունեցավՄնջախաղի փառատոնը, չկայացման վտանգի տակ էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որիննույն բանն է սպառնում նաեւ այս տարի: Փոխարենը նախարարությունը հայտարարել էդրամաշնորհային ծրագրերի մրցույթ, ըստ որի, եթեհաղթահարեն բալային սիստեմը, ուրեմն` ֆինանսավորումկստանան նախարարության կողմից, եթե` ոչ, ուրեմն`դրանց կայացումը կասկածի տակ է դրված, ընդ որում`նաեւ արդեն հեղինակավոր փառատոների ու մշակութայինայլ նախագծերի ու ծրագրերի: 2.Նախորդ տարի Հայաստանը ԱՊՀ անդամպետությունների Դելֆյան երիտասարդական խաղերինմասնակցություն չունեցավ` նախարարությունըֆինանսավորում չգտավ դրա համար, այն դեպքում երբնախորդ տարի Հայաստանի ներկայացուցիչները 16 մեդալնվաճած էին վերադարձել Հայաստան: 3.Թեպետ Մշակույթի նախարարության վերջին երկուհեղափոխական ղեկավարներն ասում էին, որ մարզիբնակիչը չպետք է անմասն մնա մայրաքաղաքում տեղիունեցած մշակութային կյանքից, բայց իշխանությանանցնելուց հետո` դադարեցրին մշակույթը մայրաքաղաքիցմարզեր տանող «Մշակութային կանգառ» ծրագրիֆինանսավորումը: Փոխարենը որոշել են` թանգարաններից կտավներըտեղափոխել մարզեր, հաշվի չառնելով, որ կան մարզայինքաղաքներ, որ անգամ Մշակույթի տուն ասվածը չունեն:Դրա լուծումը գտան այդ կտավները դպրոցներ տանելով,որտեղ առաջին թշամին կարող է դառնալ դպրոցի ոչկանոնավոր ջեռուցումը ու սովորական ջրաներկովդասընկերոջ նկարած նկարի ու անվանի վարպետներիձեռքի կտավների միջեւ տարբերությունը չգիտակցող աշակերտը: Ի՞նչ կա որ, համթանգարանների ֆոնդերը կթեթեւանան, համ էլ` իր կյանքում Ազգային ու պատմությանթանգարանի տեղը ու գոյությունն ու դրանցում պահպանվող արժեքավոր կտավների ումասունքների արժեքը չգիտակցող մարզի աշակերտը իր ուզածի պես «կշփվի» արվեստի գործիհետ, որի վերականգնում էլ գուցե որոշ ժամանակ անց անիմաստ լինի: ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵՑ ԴՍՏԵՐԾՐԱԳԻՐԸ Թեպետ նոր իշխանությունները պաշտոնի են եկել` երկրումտիրող կոռուպցիան, մենաշնորհը խնամի-քավոր-ծանոթ-բարեկամին աջակցելը վերացնելու, բայց բառացիորենանում են հակառակը` անձնավորված ֆինանսավորում ենիրականացնում: Վերջին ամիսներին մշակութային գործիչներիդիտարկմամբ` մշակույթի գլխին չարիք դարձածնախարարի պարտականությունները կատարող ՆազենիՂարիբյանը, թեպետ ասում է, որ ամեն ինչ պետք է արդար ու թափանցիկ լինի, որ ատում էստախոսությունը, բայց բոլորին ստախոս ու խաբեբա անվանելով` ստացվում է ինքն էհայտնվում այդ իրավիճակում: Վերոնշյալ արդարամիտ նախարարի պաշտոնակատարըամիսներ առաջ, բոլորից թաքուն ֆինանսավորել է դստերը` «ՓՈՒՇ» դրամաշնորհայինծրագրին` գումարների մի մասն ուղղելով: Սակայն, երբ ամեն ինչ ջրի երես դուրս եկավ` տիկինՂարիբյանը արդարացավ, թե ինքն անտեղյակ է եղել, որ դուստրը որեւէ  կապ ունի այդ ծրագրիհետ: ՂԱՐԻԲՅԱՆԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ Է ԱՄՈՒՍՆՈՒ ԳՐՔԻՏՊԱԳՐՈՒԹՅՈ՞ՒՆԸ Ըստ չճշտված տեղեկությունների` ասում են նաեւ, որՂարիբյանը նախարարության միջոցներով ֆինասավորել էամուսնու գրքի լույսընծայումը, այն դեպքում, երբիշխանության գալուց հետո Ղարիբյանն ու Մակունցըդադարեցին արդեն տպարանում գտնվող մի շարք գրքերիֆինանսավորումը, հետեւաբար նաեւ նրանցլույսընծայումը: Այդ թվում` նաեւ Ջեմմա Անանյանի գիրքը,ով մահվան մահճում փափագում էր տպագրված տեսնել իրվերջին գիրքը, ինչն էլ նրա համար այդպես էլ փափագմնաց: Բացի մտերիմների մտքի գոհարների ֆինանսականաջակցություն ցուցաբերելուց նախարարության վերջինղեկավար տիկինները աջակցությունից առաջկարեւորություն են տալիս երկու հանգամանքի. նախ պետքէ «հեղափոխության» օրերին իրենց հետ քայլած լինեն, կամէլ` «հեղափոխությունից» հետո իրենց «գործ» տան`ոլորտում իրենց չենթարկվող մշակութային գործիչներիմասին, որից հետո, անշուշտ, կվաստակեն կամմրցույթների մեկնելու աջակցություն, կամ էլ`նախարարության ենթակայության տակ գտնվող որեւէՊՈԱԿ-ում ախորժելի պաշտոն: Վերջինի դեպքերը միքանիսն էին, նույն Ն. Ղարիբյանը իր մտերիմ ընկեր Սուրեն Շահվերդյանին մի քանի անգամփորձեց աշխատանքի տեղավորել մի քանի թատրոններում, որպես գեղարվեստական ղեկավարկամ տնօրեն, բայց ընդվզումների հանդիպելով` վերջինս, վատ դրության մեջ հայտնվելով միդեպքում ինքնակամ հրաժարական տվեց, մյուս դեպքում էլ` պարզապես չհասավ այդ աթոռին: Ամիսներ առաջ էլ Ն. Ղարիբյանը Խորեոգրաֆիայիթատրոնի տնօրենի պաշտոնում, նախորդին դեռ չհանած,նշանակեց Լիլիթ Փալանջյանին, ով ասում են կրկին տիկինՂարիբյանի մտերիմ ընկերուհին է, ում նույնպես կոլեկտիվըընդվզեց, ու մինչեւ այժմ հարցը մնացել է օդում` անլուծելի: -Նույն սկզբունքով Ն. Ղարիբյանն ընկած է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգայինակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստականղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետեւից ու ջանք էգործադրում նրան վարկաբեկելով ազատի տնօրենիհաստիքից ու փոխարենը նշանակի մի երիտասարդի, որիմիակ արժանիքն այն է, որ հեղափոխության օրերին քայլել էիրենց հետ: Ում համար, երեւի թե, օպերային թատրոնըընդամենը գեղեցիկ ու կլոր շենք է, որի մուտքիաստիճանները երբեմն բեմահարթակ են ծառայել` հարակիցԱզատության հրապարակում հաճախ  կայացածհանրահավաքների ժամանակ: Նոր իշխանություններիցշատերի համար օպերայի կլոր շենքը հենց այդ հանրահավաքներով էլ հավանաբար տպավորվելէ: «ԳՈՐԾ» ՏՎՈՂԸ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑԽՐԱԽՈՒՍՎՈՒՄ Է ՊԱՇՏՈՆՈՎ ՈՒ ՖԻՆԱՆՍԱԿԱՆԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ Այնուամենայնիվ, Մշակույթի նախարարության այժմյանղեկավարությունը առաջնորդվում է` ով բողոքի, ու ով լավգործ կտա, նա էլ կխրախուսվի չափանիշներով ուաջակցություն կստանա նախարարության կողմից: Օրինակ` երբ Նիկոլ Փաշինյանը «Արամ Խաչատրյան»համերգասրահում հավաքել էր մշակույթի գործիչներին, այդժամանակ գուցե մտաբերեք ներկաներից մեկին, ով բողոքեցօպերային թատրոնից` ասելով որ այնտեղ օրբելյանականմենաշնորհ է տիրում, ու վարչապետն էլ խոստացավ զբաղվել այդ հարցով: Հետաքրքիրը դրանիցհետո տեղի ունեցածն է, այդ նույն բողոքական երգչուհին` Անի Պիվազյանը, ում երաժշտականասպարեզի մասնագետները, մասնավոր զրույցներում  որակում են որպես ցածր տվյալներունեցող երգչուհի, դրանից հետո ստացավ նախարարության ֆինանսական աջակցություն`Մակունցի ու Նազենի Ղարիբյանի ձեռամբ, ու մեկնեց միջազգային մրցույթի: Սակայն այդպես էլոչ մի արդյունք չգրանցելով` լռակյաց վերադարձավ Հայաստան ու հատկանշական է, որ այդմասին ո՛չ մի տեղ, ո՛չ մի լուր չի հիշատակվում: Սակայն հենց այդ նույն ժամանակաշրջանում կմտաբերեք,որ օպերային թատրոնի բալետի արտիստ, այսօր արդենլուսահոգի Վահագն Մարգարյանը, հունիսին Լատվիայիմայրաքաղաք Ռիգայում կայացած Բալթյան 4-րդմիջազգային բալետային մրցույթում արժանանացել էր 2-րդգլխավոր մրցանակի, քանի որ 1-ին մրցանակային տեղընդհանրապես չի եղել: Ցավն այն է, որ Նազենի Ղարիբյանըմերժել էր նախարարության աջակցությունը ցուցաբերելՎահագնին, ինչ է թե Օրբելյանն էր նախարարին անձամբխնդրել ու երաշխիքներ տվել, որ Վահագնը կվերադառնամրցանակով: Բայց նախարարության ղեկավարները, քանիոր նրա վրա ատամ ունեին, հակառակվելով Օրբելյանին` մերժեցին ֆինանսավորումը: Ի դեպ, նույն սկզբունքով Մակունցն ու Ղարիբյանը նաեւհրաժարվեցին ֆինանսավորել ամռանը Դուբայումկայացած Օպերային թատրոնի հյուրախաղերինմանկական երգչախմբի մեկնելու համար, արդյունքումմեկնեցին առանց մանկական երգչախմբի: ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՆ ՄՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄԿՓԱԿԵՆՔ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԵՐՋԻՆ ԷՋԸ Այնուամենայնիվ, այս տասը ամիսների ընթացքումբազմաթիվ մշակութային հյուրախաղեր, նախագծեր,փառատոներ ու ծրագրեր ձախողելուց հետո` կարեւոր է, թեով կլինի արդեն օպտիմալացված ու Կրթության եւ գիտության նախարարության հարկի տականցած մշակույթի գծով փոխնախարարը: Եթե մշակույթի ապագան վստահված է Մակունցիհետեւորդ համարվող Ն. Ղարիբյանին, ով այսօր ամեն գնով ցանկանում է պահպանել իրպաշտոնը, անկախ նրանից, որ  մշակույթը հետընթաց է ապրում, ուրեմն` իսկապես կարող ենքփակել հայ մշակույթի վերջին էջն ու  նախանձությունից հանգիստ պայթել այն փաստից, որհարեւան թշնամի երկիրը չունենալով մշակույթ` այսօր ունի հզոր Մշակույթի նախարարությունու նախարարներ, որոնք ամեն ինչ անում են հայերից խլելու մշակույթն ու մեծարել իրենցանտաղանդ արվեստագետներին: Ի ԴԵՊ Նազենի Ղարիբյանը երկքաղաքացի է ու, ըստ օրենքի,երկքաղաքացին օրենով իրավունք չունի  նշանակվել նախարարի պաշտոնակատար, իսկ օրենքը հակասելով`Նազենի Ղարիբյանն արդեն 2 ամիս է մշակույթինախարարի պաշտոնակատարն է ու օրենքովառաջնորդվելու լոզունգներով իշխանության եկած այսօրվաղեկավարներին ամենեւին էլ չի հետաքրքրում կամ էլջայլամային քաղաքականությամբ առաջանորդվելով`իշխանություն պահելն ավելի հեշտ է:

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Փաշինյա՛ն, լավ առաջարկ ունեմ՝ արի մեր մարզադահլիճ, ցույց տամ՝ ով ում իրականում կկզցնի․ Հակոբկոխյան (video) Ալիևը կոշտ քայլերի է գնալու,համբերությունը վերջացավ․եկել է Նիկոլի պարտքերը տալու ժամանակը․Սուրենյանց (video) Նիկո՛լ, դե թող հանգիստ էս ժողովուրդը ապրի․տանում ես, կոխես ընդեղ, որ ի՞նչ․հոգնել ենք քեզնից․ հարցում (video) Հաջիևն իր ոտքով եկել հասել է Հայաստան․ գերի վերցնեիք ու Ալիևից պահանջեիք փոխանակում․ Նարե Սոսե (video) Հաջիևը Հայաստան էր եկել Ալիևի կոնկրետ պահանջով․ ինչ վախե՞ր են առաջացել Ադրբեջանում․ Սուրենյանց (video) Նիկոլը զարհուրելի վախեցած է. գիտեք իրականում ի՞նչ կլինի վերաքվեարկության դեպքում. Դիլբարյան (video) ՇՏԱՊ․ ԱԱԾ պետը Բաքվում է․ նա շատ արագ պետք է հրաժարական տա․ Նարե Սոսե (video) Դատարանը բավարարել է հայցը՝ անվավեր ճանաչելով Ծաղկաձորի ճոպանուղու 225,1 հա հողամասի գրանցումը Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց (video) Կոտայքում աղբատարը բախվել է կայանված «Lincoln»-ին, վերջինը հայտնվել է ծառերի մեջ․ կան վիրավորներ Ալիևը Շուշիում անցկացվող համաժողովի մասնակիցներին հղված ուղերձում հիշատակել է «Զանգեզուրի միջանցքը» ՔՊ-ականներն իրենց իրավական բեսպրեդելով ՀՀ-ում հաստատում են ավտորիտար, միակուսակցական համակարգ Արմեն Գրիգորյա՛ն, դե պատասխանիր, այս հարցերը Հաջիևին քանի՞ անգամ տվեցիր Դիլբարյան (video) Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել. ԲԸՏՄ Փաշինյանի անդրադարձի ամբողջ իմաստը Թուրքիայի դերը նշելն է․ Հակոբ Բադալյան Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են Հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Զաքարյան Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Գյուղացինե՛ր, լավ եք լսում՝ Նիկոլը ձեզ ինչ է առաջարկում․ ձեր ապրանքը վերցրեք ու․․․ Նաիրա Զոհրաբյան (video) Իրանը 60 օրվա ընթացքում չի պահանջի #ՀԻՄԱ․ Փաշինյա՛ն, ուշադիր լսիր՝ ես եմ գնալու Բաքու և Ալիևի երեսին ասեմ, որ․․․ Նարինե Դիլբարյան (video) Մարթա Կոսը կայցելի Հայաստան Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը վարչական վերահսկողության տակ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am