Ցավում ենք ու հպարտանում այս առյուծի սխրանքով. ՊՆ խոսնակ
Արդեն երեք օր ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերի ժամանակ զոհվածների թվում Սասուն Մկրտչյանն է, ում լուսանկարով կիսվել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և գրել. «Ցավում ենք ու հպարտանում այս առյուծի սխրանքով...»:
Արծրուն Հովհաննիսյանը մասնավորապես կիսվել է Սասուն Մկրտչյանի քրոջ՝ Լիլիթ Մկրտչյանի նկարով, ով գրել է. «Ախպերս, ես հպարտ եմ, որ քո նման ախպեր ունեմ, որ քո քուրն եմ: Իմ առյուծ ախպեր... Սիրում եմ քեզ շատ դու միշտ իմ հերոսը կմնաս»:
Ինչպես տեղեկացնում է Արծրուն Հովհանիսյանը, Սասուն Մկրտչյանը շարքային պայմանագրային զինծայառող է, գնդացրորդ: Ծնվել է 1989թ., ԶՈՒ-ում ծառայում է 2011թ.-ից, Արաբկիրի ԶԿ: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա 04.04.2016թ՝ ժամը 17:30, հուղարկավորությունը` 05.04.2016թ.-ին՝ ժամը 14:00-ին: Հասցե` Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցի:


