Վանեցյանը Փաշինյանի, Քոչարյանի, Պուտինի և Ֆրեյդի արանքում է հայտնվել

ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի երեկվա պարզաբանումը` Քոչարյանի ընտանիքի հետ կապված, իր մեջ պարունակում էր հետաքրքիր նյուանսներ: Այն հարցին, թե չի կարծում, որ Քոչարյանի հանդեպ վենդետա է տեղի ունենում, նա մի պահ շփոթվեց, և հերքելով այս վարկածը, սկսեց դրական գնահատականներ հնչեցնել ՀՀ 2-րդ նախագահի հասցեին: Նախ նա հիշեցրեց, որ սպա է, աշխատել է անվտանգության համակարգում նաև Քոչարյանի կառավարման տարիներին և շատ հարցերում դրական է գնահատում այդ ժամանակահատվածը: Հաշվի առնելով ներկա պահը և այն հարաբերությունները, որը հաստատվել են ներկա իշխանության և Քոչարյանի միջև, Վանեցյանի այս գնահատականները իսկապես հետաքրքիր են դառնում: Փորձենք հասկանալ, թե ինչ դա կարող է նշանակել: Վարկած առաջին Վանեցյանի այս խոսքերը պատահական են ստացվել, և այստեղ գլխավոր մեղավորը պարոն Ֆրեյդն է: Բանն այն է, որ Վանեցյանը այս իշխանության այն եզակի դեմքերից է, ով քիչ թե շատ պետական մտածողություն ունի: Դա ցույց տվեցին գաղտնալսումները, որտեղ նա փորձում էր Փաշինյանին ու ՀՔԾ պետին բացատրել, որ բացի անձնական քաղաքական խնդիրներից կան նաև պետական շահեր: Նա իսկական սպա է և չի ուզում խառնվել «կեղտոտ» գործերի մեջ: Սակայն մեծ քաղաքականությունը ստիպում է նրան գնալ կոմպրոմիսների, բայց այստեղ նա փորձում է ձևավորել իր համար յուրօրինակ «կարմիր գծերը», որից այն կողմ չի անցնի: Նա հավանաբար հարգում է Ռոբերտ Քոչարյանին՝ մի քանի պատճառներով: Նախ, որպես սպա, տեսել է 2-րդ նախագահի քաղաքականության դրական արդյունքները շատ ոլորտներում: Բացի այդ, Վանեցյանի հայրը գործարար է, և չէր կարող չնկատել, որ հենց Քոչարյանի տարիներին է Հայաստանում իրականացել իսկական «տնտեսական հեղափոխություն», որի արդյունքում երկրի տնտեսությունը այն ժամանակ զարգանում էր երկնիշ ցուցանիշներով: Եվ քանի որ դրա մասին գիտի երկրի ողջ տնտեսական վերնախավը, ապա վանեցյանների ընտանիքի պատկերացումները այս հարցում բացառություն չեն կարող լինել: Այդ իմաստով Վանեցյանի ու Փաշինյանի պատկերացումները Քոչարյանի մասին արմատական են տարբերվում: Փաշինյանը կայացել է որպես գործիչ , այսպես ասած, «հակաքոչարյանական միջավայրում», ի տարբերություն Վանեցյանի, ով տեսել է Քոչարյանի դրական կողմերը: Այս վարկածի օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ Վանեցյանի այս դրական գնահատականը երեկ ոչ մի հեռուստաընկերություն չլուսաբանեց, բացառությամբ 5-րդ ալիքի: Հավանաբար ԱԱԾ-ի «խնդրանքն» այս հարցում հեռուստաընկերությունների համար դեր է ունեցել: Վարկած երկրորդ Վանեցյանը կանխամտածված է դրական արտահայտվել Քոչարյանի հասցեին, քանզի «չի ուզում փչացնել անձնական հարաբերությունները քոչարյանների ընտանիքի հետ»: Այս վարկածը նա ուղիղ ակնարկեց, նշելով, որ պարզապես «իր գործառույթի մեջ է մտնում դա»: Սա յուրօրինակ մեսիջ էր, որ ինքը և իր կառույցը այս հարցում «պատասխանողի դերում են, այլ ոչ թե նախահարձակվողի»: Վարկած երրորդ Վանեցյանը այն եզակի գործիչներից է Փաշինյանի թիմում, որի հանդեպ Մոսկվայում դրական են վերաբերվում, ինչը հասկանալի է: ԱԱԾ-ն և ՊՆ-ն այն կառույցներն են, որի ղեկավարները չեն կարող իրենց շռայլություն թույլ տալ՝ քամահրանքով վերաբերվել Ռուսաստանին: Եվ ի պատիվ Արթուր Վանեցյանի ու Դավիթ Տոնոյանի, նրանք այս հանգամանքը լավ են հասկանում: Այդ իմաստով նրանք լավ գիտեն, թե ինչ են մտածում Մոսկվայում Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Խաչատուրովի մասին: Եվ այս հանգամանքը նույնպես կարող էր դեր ունենալ, երբ Վանեցյանը խոսեց Քոչարյանի դրական կողմերի մասին: Սա յուրօրինակ մեսիջ էր՝ ուղղված Մոսկվային: Բայց քանի որ դա արտաքին լսարանին էր ուղղված, հեռուստաընկերությունները այդ հատվածը ներքին լսարանի համար ԱԱԾ-ի խնդրանքով չլուսաբանեցին: Մեծ հաշվով, կարող ենք ասել, որ Վանեցյանը գտնվում է բավականին բարդ վիճակում:Մի կողմից նա պետք է բավարարի Փաշինյանի քաղաքական պահանջները, իսկ մյուս կողմից նա ունի բնական «կարմիր գծեր», որից այն կողմ չի կարող անցնել: Հասկանալի է, որ նման աշխատանքի համար Վանեցյանին ամենօրյա մեծ քանակի «կաթ ու մածուն է» անհրաժեշտ լինելու, քանզի եթե իր այս բալանսավորման դաշտը նեղանա, ապա նա կարող է և կորցնել իր պաշտոնը: Սակայն այդ դեպքում նա կարող է մինիմալ կորուստներով դուրս գալ, քանզի կորցնելով պաշտոնը, չի կորցնի իր սպայի և մարդկային պատիվը, ինչը հատկապես կարևոր է, այսպես ասած, «քաղաքի տղայի» համար: Սա է իրականությունը: zham.am 

դիտվել է 147 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am