Ադրբեջանի ՊՆ-ը հայտնել է ևս 3 զինծառայողի սպանվելու մասին
Minval.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը նոր հայտարարություն է տարածել բախումների վերաբերյալ: Հայտարարության համաձայն՝ բախումների ժամանակ սպանվել են ադրբեջանական բանակի երեք զինծառայողներ: Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ը հայտարարել էր, որ բախումների ժամանակ սպանվել են 12 ադրբեջանցի զինծառայողներ, ինչպես նաև ընդունել էր, որ կորցրել է մեկ մարտական ուղղաթիռ և մեկ տանկ դուրս է եկել շարքից:
