Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այս օրերին հարազատների, մտերիմների, անծանոթների, անգամ հակառակորդների կողմից աննախադեպ ճնշման եմ ենթարկվում՝ հացադուլը դադարեցնելու պնդումնեով։ Դիմակայելն ավելի անտանելի է դառնում, քան քաղցը կամ հյուծվածությունը։ Մեկ անգամ և վերջին հիշեցնում եմ՝ կա Հացադուլը դադարեցնելու երկու ճանապարհ․
Ա․ Իշխանությունն ընդունում է իմ ֆիլմի ֆինանսավորումը դադարեցնելու անօրինականության փաստը և վերաստանձնում է ֆիլմի հանդեպ պետական կառույցի պարտավորության կատարումը։ Կամ՝
Բ․ Հասարակական աջակցության միջոցով հավաքագրվում ֆիլմի մարտ-ապրիլ ամիսներին նախատեսված աշխատանքների անհրաժեշտ գումարը։
Կտրականապես խնդրում եմ դադարեցնել ինձ անհանգստացնել հացադուլն ընդատելու հորդորներով։ Մտահոգ բոլոր մարդկանց առաջարկում եմ ուղղակի աջակցել ֆիլմին նշված հաշվեհամարներով։ Սա պայքար է օրենքից դուրս գտնվող կինոյի պետական կառույցի և կինոռեժիսորի միջև։ Կառույց, որի գործած անօրինականությունների կծիկը օր-օրի քանդվում է։ Սա պատերազմ է, իսկ պատերազմի դաշտը լքողներին անվանում են դասալիքներ»:
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը