ՔՊ «քասթինգ»-2

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ հայտարարել էր կադրային բանկ ստեղծելու մասին եւ կոչ էր արել քաղաքացիներին իրենց CV-ները եւ մոտիվացիոն նամակները, թե ինչու են ուզում աշխատել եւ ինչ կարող են անել, ուղարկել կառավարություն։ Դրանցից պետք է ընտրեին այն անձանց, որոնք կարող են հավակնել այս կամ այն պետական պաշտոնին։ Մենք տեղեկացանք, որ ստացվել է ավելի քան 2 հազար նամակ եւ CV, որոնցից ընտրվել է 50-ը։ Այս մարդկանց հետ «Քաղպայմանագիր» կուսակցությունն օրեր առաջ «քասթինգ» է անցկացրել։ Ժյուրիի անդամները եղել են ԱԺ պատգամավոր, «Հայկական ժամանակի» նախկին թղթակից Հայկ Գեւորգյանը, վարչապետի նախկին օգնական, այժմ պատգամավոր Արեն Մկրտչյանն ու վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի երկվորյակ եղբայրը։ Նրանք քննել են պաշտոնի հավակնորդներին։ «Քասթինգն» անցկացվել է քաղաքական եւ հայեցողական բարձր պաշտոնների համար, այդ թվում՝ փոխնախարարների։ Հավակնորդներին հարցրել են տնտեսությունից, Հարկային օրենսգրքի փոփոխություններից, դրանց հանդեպ վերաբերմունքից, հետաքրքրվել են՝ ինչ պաշտոն են նախընտրում եւ այլն։ Մեր զրուցակիցը, ով «քասթինգի» մասնակիցներից է եղել, ասաց, որ տպավորություն է ստացել, թե հարցազրույցն անցկացնողներն այնքան էլ չէին տիրապետում այն թեմաներին, որոնց շուրջ հարցեր էին տալիս, եւ երբ տեսել են, որ իրենց զրուցակիցն ավելի լավ է տիրապետում թեմային, փորձել են արագ ավարտել զրույցը։ «Քասթինգին» մասնակցածները դեռ չեն ստացել պատասխան՝ ընդունվե՞լ է իրենց հայտը, թե՞ ոչ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Մահացել է դերասան Թիմ Քարրին Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը Ադրբեջանի քարոզչամեքենան ոգեւորությամբ է արձանագրում Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը. քաղաքագետ Ողբերգական դեպք Սևանում․ ջրասուզակը լճից դուրս է բերել տղամարդու մարմին, պարանոցին կապված քար է եղել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի փոխղեկավար է նշանակել Բժշկության Ավետարանը օգոստոսի 30-ին կբերվի Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի Meta-ն 1,7 մլրդ կվճարի ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության վերաբերյալ պատմական համաձայնագրի շրջանակում ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներին. փաստաբան Հերթական անգամ փորձում են դատել Արցախի և Հայաստանի հաղթանակած նախագահ Քոչարյանին․ Գալստյան Իսրայելցի պաշտոնյա․ «Թուրքիայի հետ պատերազմի հավանականությունը չափազանց ցածր է» Վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ․ Սիրուշոյի արձագանքը երկրի վարչապետի հայտարարություններին Եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով և սպառնալիքներով․ Մայր Աթոռ Դուք մարդ չե՛ք, եթե էդքան կարող եք, եկեք ու իմ դիմաց դա ասեք․ Արամ Սարգսյանի կոշտ խոսքը (video) Հովիկ Աբրահամյանը խոսեց որդու մասին (video) Նիկո՛լ, հենց հիմա պատասխանիր՝ Գրիգոր Լուսավորիչը Աստծո հետ խնդիր ունի՞․ Անժելա Թովմասյան (video) Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու նոր որոշում է կայացվել Իրավիճակը սրվեց․ Լևոն Քոչարյանն արձագանքեց Ալեքսանյանին, երբ վերջինս Լևոն Քոչարյանի երեխաներից խոսեց (video) Արայիկ Հարությունյա՛ն, ձեր տրավմաների համար մենք մեղավոր չենք․Ագնեսա Խամոյանի սուր ու փաստերով խոսքը (video) Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ջրվեժի և Մինսկի-Միկոյան փողոցների հատվածում կփոխվի գլխավոր ճանապարհի նշանը Առուշ Առուշանյանի հետ այսօր կապ ունե՞ք․ Իրինա Յոլյանի պատասխանը (video) ՔԿ-ից հաստատում են՝ Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը ձերբակալվել է ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am