«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ հայտարարել էր կադրային բանկ ստեղծելու մասին և կոչ էր արել քաղաքացիներին իրենց CV-ները և մոտիվացիոն նամակները, թե ինչու են ուզում աշխատել և ինչ կարող են անել, ուղարկել կառավարություն։ Դրանցից պետք է ընտրեին այն անձանց, որոնք կարող են հավակնել այս կամ այն պետական պաշտոնին։
Մենք տեղեկացանք, որ ստացվել է ավելի քան 2 հազար նամակ և CV, որոնցից ընտրվել է 50-ը։ Այս մարդկանց հետ «Քաղպայմանագիր» կուսակցությունն օրեր առաջ «քասթինգ» է անցկացրել։ Ժյուրիի անդամները եղել են ԱԺ պատգամավոր, «Հայկական ժամանակի» նախկին թղթակից Հայկ Գևորգյանը, վարչապետի նախկին օգնական, այժմ պատգամավոր Արեն Մկրտչյանն ու վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի երկվորյակ եղբայրը։
Նրանք քննել են պաշտոնի հավակնորդներին։ «Քասթինգն» անցկացվել է քաղաքական և հայեցողական բարձր պաշտոնների համար, այդ թվում՝ փոխնախարարների։ Հավակնորդներին հարցրել են տնտեսությունից, Հարկային օրենսգրքի փոփոխություններից, դրանց հանդեպ վերաբերմունքից, հետաքրքրվել են՝ ինչ պաշտոն են նախընտրում և այլն։
Մեր զրուցակիցը, ով «քասթինգի» մասնակիցներից է եղել, ասաց, որ տպավորություն է ստացել, թե հարցազրույցն անցկացնողներն այնքան էլ չէին տիրապետում այն թեմաներին, որոնց շուրջ հարցեր էին տալիս, և երբ տեսել են, որ իրենց զրուցակիցն ավելի լավ է տիրապետում թեմային, փորձել են արագ ավարտել զրույցը։ «Քասթինգին» մասնակցածները դեռ չեն ստացել պատասխան՝ ընդունվե՞լ է իրենց հայտը, թե՞ ոչ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը