Աշնանը արդեն ձեզնից հաշիվ են պահանջելու ու կարող է այդ հաշիվը չկարողակաք տալ՝ ո՛չ ձեր խոսքերով, ո՛չ ձեր գործերով

Դե ինչ, Դուչեն ախմախ հայտարարությունների ու դրսևորումների հրավառությունն է արել, թերևս անդրադառնամ մի քանիսին։ Երբ Արցախյան շարժման տարեդարձին անդրադառնալիս միտքդ ամփոփում ես Սասուն Միքայելյանի արտաբերած հիմար մտքի մի քիչ փոփոխված տարբերակով, դա նշանակում է, որ փաստորեն սուտ էիր խոսում, որ Սասուն Միքայելյանի ասածը պատահականություն էր/անճշտություն էր/ճիշտ չէր հասկացվել։ Ուրեմն, սրանց լեքսիկոնից պետք է արմատախիլ անել Արցախյան շարժումը Թավշյա հեղաՇրջման հետ հավասարեցնելու բոլոր դրսևորումները։ Հատուկ չհասկացողների համար թերևս պարզաբանենք․ Արցախյան շարժումը ազգային ազատագրական պայքարի մասին էր ու կոչված էր հայությանը փրկելու նոր ցեղասպանությունից ու պետականության վերջնական կորստից։ Մեր հակառակորդն էլ այդ ժամանակ թուրքն էր։ Թավշյա հեղաշրջումը, իր էությամբ ու բովանդակությամբ, զուտ պետական հեղաշրջում է, որն իրականացվել է այդ թվում նաև օտարերկրյա գործակալական ցանցերի անմիջական ու գործուն մասնակցությամբ։ Հա՛, ու հեղաշրջումը չի իրականացվել թուրքի դեմ, ինչ հիմարություններ էլ ուզենաք առարկել այդ կապակցությամբ, իսկ եթե որոշեք հին լոլոները կարդալ սպիտակ ցեղասպանության, արտագաղթի ու հանցավոր ռեժիմի մասին, ապա անպայման հիշե՛ք, որ արտագաղթի ամենամեծ ալիքը, տնտեսական ամենամեծ կոլապսը ու նախորդ իշխանությունների ամենաաղաղակող արատները ծնվել են ու փափագվել են Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, ով, մեղմ ասած, ձեր նոր մեսսիային ուրիշ մարդ չի։ Դուչեն նաև ազդարարեց, որ Մարտի 1-ին երթ է անելու և ելույթ է ունենալու։ Ըմբռնումով կարելի է մոտենալ այն փաստին, որ հանրության ինչ-որ շերտ չի գիտակցում, որ այս անվերջ երթերը շրջիկ կրկեսի են վերածվում։ Ըմբռնումով կարելի է մոտենալ նաև նրան, որ այս իշխանությունները այսքան համառորեն այդ շրջիկ կրկես կազմակերպելուն են վերադառնում, որովհետև ուրիշ բան անել չգիտեն ու չեն էլ ուզում սովորել։ Այ անհնար է ըմբռնումով մոտենալ նրան, որ մինչև հիմա ճառ են ուզում ասել, իսկ զանգ կախող ոնց չկար, այնպես էլ չի նշմարվում։ Հարգելի Նիկոլ Ճաճանչափայլը երևի մոռացել է, որ սրանից կես տարի առաջ հայտարարել էր, որ Մարտի 1-ի գործը 99 տոկոսով բացահայտված է։ Այ ընկե՛ր, ի՞նչ ելույթ, ի՞նչ երթ, կլինի՞ բենեֆիսների փոխարեն էդ 1 տոկոսն էլ չհերիքող հորով-մորով անեք, տեսնենք էդ ի՜նչ եք բացահայտել։ Ու վերջապես, ձեր սիրելի Դուչեն այդպես էլ չի կարողանում համակերպվել երկրի ղեկավարի իր կարգավաիճակի հետ։ Իշխանությանն բռնազավթում ես արել, ինչ ես արել, բայց երկրի ղեկավար ես, ի՜նչ մի ֆեյսբուքյան բոցավիկի շուլուխներ ես անում։ Թե բա, օրվա բոցը՝ չունեմ հարցի պատասան՝ վեր կենաք ու քայլե՞ք, թե՞ խելոք նստեք տեղներդ։ Իսկ կլինի՞ դուք, թեկուզ ոչ այնքան խելոք, բայց այնուամենայնիվ՝ նստեք ու վերջապես սկսեք գործ անել։ Լուրջ գործ, երկրի համար էական նշանակություն ունեցող գործ, պատմության մեջ գոնե մի քիչ դրական հետք թողող գործ։ Թե՞ չեք հասկանում, որ արդեն շուրջ 10 ամիս անդադար շարունակվող շրջիկ կրկեսների, պաթետիկ ճառերի ու ֆեյսբուքյան չարաճճիությունների մարաթոնից գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են զզվում, իսկ աշնանը արդեն ձեզնից հաշիվ են պահանջելու ու կարող է այդ հաշիվը չկարողակաք տալ՝ ո՛չ ձեր խոսքերով, ո՛չ ձեր գործերով, ո՛չ ձեր ազատությամբ, ո՛չ էլ անգամ ձեր կյանքով։

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am