Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապվող ընկերությունների կամ ստվերն է ավելացել, կամ գործերն են վատացել. ՀՅԴ

Տարիներ շարունակ գործել է Ալեքս Հոլդինգը, որը զբաղվել է մի քանի տարբեր գործունեություններով` սուպերմարկետների ցանց, ալրաղաց, առաջին անհրաժեշտության ապրանքների (ալյուր, ձեթ, կարագ և այլն), պարարտանյութի ներմուծում, մեծածախ առևտուր և այլն: Ընկերությունն իր մեջ ընդգրկում է ներմուծում-արտադրություն-մեծածախ-մանրածախ ամբողջական շղթան, ինչի հետևանքով առաջացնում է անհավասար մրցակցային միջավայր. փոքր և միջին բիզնեսը՝ մեծածախ և մանրածախ շուկայից դուրս է մղվում: Բացի այդ, այս իրավիճակը հնարավորություն է տալիս ներմուծողներին, որպեսզի օրինականացնեն («մաքրեն») իրենց ստվերային մեծածախ վաճառքը՝ սեփական խանութներով իրացում ցույց տալու միջոցով։ 2018 թվականին Ալեքս Հոլդինգ ընկերությունից թվով 7 կազմակերպություններ են ստեղծվել, որոնցից յուրաքանչյուրը զբաղվել է մեկ հստակ գործունեությամբ. օրինակ ալրաղացը սկսել է գործել Բաղրամյան ՍՊԸ-ի տակ: Որպեսզի գնահատենք Ալեքս հոլդինգի հարկային վճարումների դինամիկան 2017-2018 թվականների ընթացքում, ապա պետք է վերցնենք 2017 թվականի Ալեքս Հոլդինգի կատարած վճարումները և համեմատենք 2018  թվականի այդ 8 ընկերությունների (Ալեքս հոլդինգ+7) կատարած վճարումների հետ, քանի որ այս 8 ընկերությունները իրականացրել են այն նույն գործունեությունները, որոնք նախորդ տարի` 2017 թվականին Ալեքս հոլդինգը իրականացրել է միայնակ: Արդյունքում ստացվում է հետևյալ պատկերը, որ 2017 թվականին Ալեքս հոլդինգը միայնակ վճարել է 21.5 մլրդ ՀՀ դրամ, իսկ արդեն 2018 թվականին 8 ընկերությունները (Ալեքս հոլդինգ+7) բյուջե են վճարվել 22.9 մլրդ ՀՀ դրամ: Առաջին հայացքից թվում է, որ Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապվող ընկերությունները ավելացրել են իրենց վճարած հարկերը 1.4 մլրդ (22.9-21.5) ՀՀ դրամով, բայց  իրականում այդքան այդպես չէ: Հիշեցնենք, որ 2018 թվականի մարտ ամսին՝ ժողովրդական շարժումից առաջ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հրապարակել էր «Մանրածախ առևտրի համակենտրոնացման միտումները ՀՀ-ում» թեմայով թիվ 4 վերլուծությունը, ըստ որի՝ Հայաստանի խոշոր սուպերմարկետներում մսի, մրգի և բանջարեղենի իրացումը հիմնականում կազմակերպվում է իրենց տարածքում գրանցված անհատ ձեռնարկատերի և/կամ փոքր ընկերությունների միջոցով, ինչը թույլ է տալիս նրանց ապահովել մրցունակ գներ նաև այդ ապրանքների դեպքում: Այսինքն՝ մսի, մրգի և բանջարեղենի դեպքում 20 տոկոս ավելացված արժեքի հարկ չեն վճարում (Տե՛ս էջ 13): Արդեն հունիս ամսին ՀՀ ԱԱԾ-ի օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում՝ արձանագրվել է, որ Ալեքս Հոլդինգը իր Երևան Սիթի սուպերմարկետների ցանցում գյուղմթերքի և այլ ապրանքների իրացումը իրականացրել է 461 ԱՁ-ների միջոցով, որոնց ընդհանուր շրջանառությունը կազմել է շուրջ 40 մլրդ ՀՀ դրամ: Այս ԱՁ-ները, 20 տոկոս ավելացված արժեքի հարկի փոխարեն, վճարել են 2 տոկոս շրջանառության հարկ, ինչի արդյունքում պետական բյուջե քիչ էր վճարվել մոտ 8 մլրդ ՀՀ դրամը: Փաստացի ունենք հետևյալ իրավիճակը, որ 2017 թվականի Ալեքս Հոլդինգի իրացման մեջ ներառված չի եղել գյուղմթերքի և այլ ապրանքների շրջանառությունը, իսկ արդեն 2018 թվականի 8 ընկերությունների (Ալեքս Հոլդինգի+7) իրացման մեջ ներառվել է նաև գյուղմթերքի և այլ ապրանքների շրջանառությունը (մոտ 40 մլրդ ՀՀ դրամ), սակայն 2018-ին 2017 թվականի համեմատ ավել է վճարվել ընդամենը 1.4 մլրդ ՀՀ դրամ: Այսպիսով՝ 2018 թվականի ընթացքում Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապվող ընկերությունների կամ ստվերն է ավելացել, կամ գործերն են վատացել: ՀՀ կառավարությունը պետք է շարունակաբար իրականացնի և հրապարակի առանձին ուղղություններով ստվերային ռիսկերի վերլուծություններ, ինչը թույլ կտա գնահատել տնտեսական իրական ներուժը և անհարկի չբարձրացնել անուղղակի հարկերի դրույքաչափերը՝ նպաստելով գների աճին: ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ 

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am