Լևոնանիկոլական ռեժիմը ձևով նիկոլական է, իսկ բովանդակությամբ՝ լևոնական

Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը որևէ «իզմի» հետևորդ չէ, անկեղծ էր։ Նրա վարչապետությունը եկավ ապացուցելու այդ անկեղծությունը։ Քաղաքական ու տնտեսական հարաբերություններում Նիկոլն,իրոք, «իզմ» չունի։ Փաշինյանի «իզմը» դրսևորվում է անհատական–հոգեբանական հարթությունում։ Քաղաքական առումով նա «իզմ» չունի, քանզի չունի կայուն պատկերացումներ, աշխարհայացք ու գաղափարներ։ Տնտեսական կյանքում երեկ նա սոցիալիստ էր, այսօր ազատական է, վաղը կարող է բոլշևիկլինել, հաջորդ օրը՝ պահպանողական, և այդպես շարունակ։ Արտաքին քաղաքականության մեջ էլ նույն պատկերն է՝ քիրվայականից մինչև ռազմահայրենասիրական։ «Իզմային» այդ դատարկությունը, սակայն, վաղ թե ուշ պետք է լցվեր ու լցվում է։ Լցվում է Լևոն Տեր–Պետրոսյանի դավանած «իզմերով»։ Փաշինյանն ու Տեր–Պետրոսյանը դեռևս ֆորմալ գործընկերներ չեն, բայց դա կապ չունի։ Նրանք նույն միջավայրի ծնունդ են և նույն տիրույթում են գործում։ Լևոնանիկոլական ռեժիմին ֆորմալ տեսք տալու պահով Փաշինյանին կաշկանդում է իր կողմից հռչակված «Նոր Հայաստանի» կարգախոսը, քանզի եթե լևոնանիկոլական ռեժիմը տեսանելի դառնա ոչ միայն քաղաքականացված շրջանակների, այլ նաև հեռավոր գյուղի չոբանի համար, ապա բոլորը կհասկանան, որ սա ոչ թե նոր, այլ «հնագույն Հայաստանն» է։ Ռեժիմին ֆորմալ տեսք չտալուն առայժմ խանգարում է նաև Փաշինյանի ունեցած հոգեբանական բարդույթը, քանզի նա տարիներ շարունակ Տեր–Պետրոսյանի մոտ քաղաքական դիջեյ է աշխատել, և միմյանց կողք կանգնելը բոլորի մոտ հիշողություններ կթարմացնի։ Բացի այդ՝ Փաշինյանն իրեն Դուչե կամ Ֆյուրեր է պատկերացնում և հաստատ չի ուզենա, որ նախկին նախագահի կարգավիճակ ունեցողը դառնա իր գործընկերը։ Ուրիշ բան է օգտագործելը։ Լևոնենք, ի դեպ, դեմ չեն օգտագործվելուն։ Երկուսի մոտ էլ կա շահ։ Լևոնենք կառչում են Փաշինյանից, որպեսզի ջրի երեսին մնան, իսկ Փաշինյանը օգտագործում է լևոնենց, քանզի այդ շրջանակն ամենաբնականն է իր համար։ Լևոնանիկոլական ռեժիմն, ըստ այդմ, ձևով նիկոլական է, իսկ բովանդակությամբ՝ լևոնական։ Թե ինչ կտա այս հիբրիդը, արդեն տեսանելի է։ 7or.am Կորյուն Մանուկյան

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am