Ինքնաձիգի գործադրմամբ սպանության փորձ՝ Տավուշի մարզում

ՀՀ ոստիկանության և Հայաստանի քննչական կոմիտեի որոշ պաշտոնյաներ անընդհատ ասում էին, որ չբացահայտվող հանցագործություններ չկան, կա վատ աշխատող, որ լավ ոստիկանը, քննիչը պարտավոր են կանխել ցանկացած հանցագործություն, մինչդեռ Տավուշի մարզի որոշ ոստիկաններ, այդ թվում՝ մարզի ոստիկանապետ Վահե Ղազարյանը, Դիլիջանի ոստիկանության բաժնի պետ Սևակ Բադիրյանը դժվար թե չիմանային, որ տարիներ առաջ Դիլիջանում տեղի ունեցած աղմկահարույց սպանություններից հետո ազատազրկման դատապարտված ու ազատ արձակված մեղադրյալներից մեկի նկատմամբ չի շարունակվի վենդետան, մինչդեռ այս դեպքում նրանք կարծես, մատների արանքով նային հանցագործությունների նախականխման ու կանխմանը։ Երեկ՝ փետրվարի 20-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած մարտաֆիլիմի նմանվող հանցագործությունը դրա վառ ապացույցն է, մինչդեռ տեղի ոստիկաններն ու քննիչները լավ չեն տիրապետում օպերատիվ իրավիճակին ու նրանք կարող էին կանխել այս հերթական աղմկահարույց հանցագործությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 20-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում անհայտ անձը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհից դեպի «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչական շենք տանող ճանապարհի խաչմերուկում ինքնաձիգից կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ՝ 40-ամյա Արագած Թամրազյանի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցներ արձակողն այնուհետև դիմել է փախուստի։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սևակ Բադիրյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գյոզալյանի, հատկապես կարևոր գործերով քննիչ Սմբատ Սաղաթելյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանը։ Իրավապահները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից կրակված շուրջ 30 փամփուշտ, ինչպես նաև Lexus GX 470 մակնիշի 50 QQ 700 համարանիշի ավտոմեքենա, որի վրա եղել են բազմաթիվ կրակոցի հետքեր։ Հայտնաբերվել են նաև մեծ թվով կրակված պարկուճներ և ինքնաձիգի 1 հատ պահունակ։ Փաստի առթիվ Դիլիջանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են մի շարք համալիր փորձաքննություններ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am