Ովքեր կարող են վտանգ ստեղծել Փաշինյանի իշխանությանը

168 ժամը գրում է.Նիկոլ Փաշինյանի իշխանությունն առաջին հայացքից թվում է կուռ ու մոնոլիտ։ Սակայն դա միայն առաջին հայացքի տպավորություն է։ Այն՝ չունենալով գաղափարական հենք ու իրական գաղափարակիցներ, հեղհեղուկ է և կարող է փլուզվել ցանկացած պահի։ Համենայնդեպս, այդ իշխանության հիմնական աղբյուրը՝ հանրային վստահությունը, նվազում է ամեն օրվա հետ։ Որքա՞ն կկարողանա Նիկոլ Փաշինյանն իր անձնական հեղինակությամբ ու վարկանիշով «ծածկել» սեփական թիմակիցների ձախողումներն ու տապալումները, այս պահին, իհարկե, դժվար է ասել։ Առերևույթ թվում է՝ իշխանությունն իրեն համարժեք ընդդիմություն չունի, և ֆորմալ առումով դա իսկապես այդպես է. խորհրդարանական ընդդիմությունը չափազանց թույլ է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը վտանգ ներկայացնելու համար։ Սակայն Ազգային ժողովից դուրս խորհրդարանական ուժերի շրջանում ցանկացած պահի կարող է ձևավորվել համախմբում, որը կարող է իր համար նպատակ հռչակել Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունից հեռացումը։ Այդ հնարավոր միավորման մեջ կարող են ներառվել Հանրապետական կուսակցությունը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Ռոբերտ Քոչարյանը՝ իրեն սատարողներով, անգամ նորաստեղծ կուսակցություններից  մի քանիսը։ Եթե նման միավորում կայացավ, ու այն որպես նպատակ հռչակեց իշխանափոխությունը, ապա Նիկոլ Փաշինյանի իշխանությանը կարող է լուրջ վտանգ սպառնալ։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ արտախորհրդարանական ուժերի շրջանում ինչ-ինչ գործընթացներ կարող են ծավալվել արդեն այս գարնանը։ Համենայնդեպս, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արդեն քննարկումների հարթակ է նետել «Հայաստան՝ Նիկոլից հետո», «Post-Նիկոլ» թեզը, որի իրագործման համար առաջարկվում է ստեղծել լայն քաղաքական կոնսոլիդացիա՝ հաղթելու ոչ միայն՝ Նիկոլ Փաշինյանին, այլև՝ հաղթահարելու ահագնացող տեմպերով կուտակվող լրջագույն խնդիրները:  

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am