ԵԽԽՎ նախագահը կոչ է արել ԼՂ-ում պահպանել հրադադարի ռեժիմը
ԵԽԽՎ նախագահը կոչ է արել ԼՂ-ում պահպանել հրադադարի ռեժիմը։ «Ես չափազանց անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում բռնության մասին հաղորդագրություններից և խորապես վշտացած մարդկանց մահվան մասին տեղեկություններից»,- ասվում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտի հայտարարության մեջ։ ԵԽԽՎ նախագահը կոչ է արել վերսկսել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները։ «Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորություններ են ստանձնել 2001 թվականին Եվրոպայի խորհուրդ մուտք գործելիս, որոնք վերաբերում են հակամարտության կարգավորման միայն խաղաղ միջոցների կիրառմանը»,- ասել է Ագրամունտը։ ԵԽԽՎ նախագահը նաև ողջունել է կրակը միակողմանիորեն դադարեցնելու Ադրբեջանի հաղորդագրությունը։ «Հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն օկուպացված ադրբեջանական տարածքներից՝ համապատասխան ՄԱԿ ԱԽ բանաձևերի»,- ասվում է հայտարարության մեջ։
