«Հերթը Հայաստանի իշխանություններինն է, ԵՄ-ն իր գործն այս հարցում իրականացրել է»

«Հանուն արդարության պետք է նշել, որ եկել է ժամանակը, որպեսզի ԵՄ-ի այս ուղերձներին ՀՀ-ն համարժեք պատասխան տա՝ առաջարկելով ծրագրեր, որոնք կփաթեթավորվեն այս ֆինանսական աջակցության ծրագրերի ներքո: ԵՄ-ն իր տրամադրվածությունը ներկայացնում է, նշում է, թե ինչի է պատրաստ, եթե երկիրը զարգանալու մեծ հավակնություններ ունի, բայց ինչո՞ւ է խոսվում նախաձեռնողականության և ակտիվության մասին, քանի որ, եթե չլինի աշխատանք Հայաստանի կողմից, համապատասխան ծրագրեր չմշակվեն, ի վերջո, սրանք մեծ գումարներ են, դրանց ճիշտ ծախսի համար հարկավոր են լուրջ ծրագրեր, լուրջ բարեփոխումներ, հստակ աշխատանք, դրանք ԵՄ անդամ երկրների հարկատուների գումարներն են: Սա շատ պատասխանատու գործընթաց պետք է լինի: Կարծում եմ` ԵՄ-ում արդեն ներքաղաքական գործընթացները հաղթահարած իշխանությունից հստակ քաղաքական ծրագրեր են ակնկալելու, այս հարաբերությունների ճարտարապետը, ինչպես միշտ, ես և շատ պաշտոնյաներ նշում ենք, պետք է իշխանությունները լինեն: Եթե նրանք քաղաքական կամք ցուցաբերեն, այդ ծրագրերը կիրականացվեն և չեն մնա օդից կախված վիճակում»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Բրյուսել կատարելիք այցին: Նրա խոսքով՝ առաջիկա այցը պետք է լուրջ քաղաքական օրակարգ ունենա, որին պետք է պատրաստվեն ՀՀ-ում, քանի որ ԵՄ պաշտոնյաներն ուշադրությամբ լսելու են ՀՀ իշխանություններին: Իր հերթին՝ գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախն ասել է, որ, ինչպես բոլոր ուղղություններով, Եվրոպական միության ուղղությամբ ևս ՀՀ իշխանությունները պետք է, գործին ծանոթանալուց բացի, բովանդակային աշխատանք իրականացնեն: «Այդ պատրաստակամությունը տարբեր հարթակներում տարբեր մասշտաբի պաշտոնյաների կողմից հայտնվել է, ուստի հերթը Հայաստանի իշխանություններինն է: ԵՄ-ն իր գործն այս հարցում իրականացրել է, ավելին երբեք չի կարող անել և չի անի՝ այդ թվում՝ գտնվելով ընտրությունների շեմին: Հայաստանը պետք է ձև ու բովանդակություն տա ԵՄ-ի այդ քաղաքական կամքին: Մեծ ուշադրությամբ կհետևենք այն օրակարգին և ուղերձներին, որոնք ՀՀ իշխանությունները կանեն Բրյուսելում»,- ասել է նա: Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվահամարում:

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am