«Փաստ» թերթը գրում է.
««Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ.պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է «MERCEDES–BENZ E 220» մակնիշի ավտոմեքենա: Անշարժ գույք հայտարարագրված չէ:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները կազմել են 10 089 888 ՀՀ դրամ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցը կազմել է 3 000 000 ՀՀ դրամ:
Նշենք, որ Հ. Տիգրանյանը 2006 թվականից արտոնագրված փաստաբան է, անդամակցում է ՀՀ փաստաբանների պալատին: Նա «Տեղեկատվական աջակցության եւ քաղաքացիական կրթության կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է: 2009–2018 թթ. Հ. Տիգրանյանն եղել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ–ի իրավախորհրդատու: Ավելի վաղ՝ 2008–2009 թթ.՝ սփյուռքի նախարարության անձնակազմի կառավարման բաժնի պետ: 2006–2008 թվականներին եղել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը