Բե՞ռ, թե՞ ընծա.«Գոլդեն Փելես» հյուրանոցի գաղտնիքի մասին

«168 ժամ» թերթը գրում է. «Անցած տարվա նոյեմբերի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել է պետական գույքի կառավարման վարչությանը և ասել, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը վերադարձնում է պետությանը: «Եթե այս պրոցեդուրան մինչև վերջ գնա, ի՞նչ պետք է անենք. պետք է հյուրանոցը հանենք հրապարակային աճուրդի, գնահատում են, որ այն նույնիսկ մինչև 20 միլիոն դոլար արժենա»,- ասել էր Փաշինյանը: Պետական գույքի կառավարման կոմիտեն նվիրաբերվելիք գույքն ընդունելու համար սպասում էր իրավապահ մարմինների համապատասխան դիրքորոշմանը, որից հետո «Գոլդեն Փելեսի» հետ կապված պետք է ընթացակարգ մշակվի, կառավարության որոշում ընդունվի։ Անցած տարեվերջին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ քննչական վարչությունում հարուցված քրեական գործը (Քր.օր. 310 հոդված և 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ (փողերի լվացում)) վերջում կարճվելու է, Արմեն Ավետիսյանը դատավարական որևէ կարգավիճակ չունի: Սակայն ի՞նչ վիճակում է «Գոլդեն Փելես» հյուրանոցը, ի՞նչ պարտավորություններ է կուտակել այս տարիների ընթացքում, ինչո՞ւ է Ավետիսյանի ընտանիքն այդքան «հեշտ» հրաժարվում դրանից։ «168 ժամ»-ը ՀՀ գլխավոր դատախազություն հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով, թե հյուրանոցի վերաբերյալ ի՞նչ ուսումնասիրություն է իրականացվում, և այն որքա՞ն չմարված պարտավորություններ ունի (վարկեր, հարկեր և այլն)։ Սակայն Դատախազությունը հրաժարվել է որևէ տեղեկություն տրամադրել։ «Հաշվի առնելով, որ Ձեր կողմից խնդրարկվող տեղեկությունները հանդիսանում են ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկություններ, ուստի դրանք չեն կարող տրամադրվել»,- պատասխանել են Գլխավոր դատախազությունից։ Նշենք, որ 2018թ. արդյունքներով «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետական բյուջե է վճարել 182 մլն 673 հազար դրամ հարկ, սակայն նախորդ տարվա համեմատ այն նվազեցրել է իր վճարումները՝ 2017 թ.-ին բյուջե էր վճարել 392 մլն 631.2 հազար դրամ։ 2016 թ.-ին հյուրանոցի հարկային մուտքերը կազմել էին 194 մլն 659.2 հազար դրամ, 2015-ին՝ 421 մլն 167.9 հազար դրամ։ Մեր տեղեկություններով՝ հյուրանոցն ուներ նաև կուտակված կոմունալ հսկայական ծախսեր։ Ի դեպ, մեր աղբյուրների հավաստմամբ՝ Ա. Ավետիսյանն իր ընտանիքի հետ միասին գտնվում է արտերկրում»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Մահացել է դերասան Թիմ Քարրին Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը Ադրբեջանի քարոզչամեքենան ոգեւորությամբ է արձանագրում Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը. քաղաքագետ Ողբերգական դեպք Սևանում․ ջրասուզակը լճից դուրս է բերել տղամարդու մարմին, պարանոցին կապված քար է եղել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի փոխղեկավար է նշանակել Բժշկության Ավետարանը օգոստոսի 30-ին կբերվի Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի Meta-ն 1,7 մլրդ կվճարի ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության վերաբերյալ պատմական համաձայնագրի շրջանակում ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներին. փաստաբան Հերթական անգամ փորձում են դատել Արցախի և Հայաստանի հաղթանակած նախագահ Քոչարյանին․ Գալստյան Իսրայելցի պաշտոնյա․ «Թուրքիայի հետ պատերազմի հավանականությունը չափազանց ցածր է» Վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ․ Սիրուշոյի արձագանքը երկրի վարչապետի հայտարարություններին Եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով և սպառնալիքներով․ Մայր Աթոռ Դուք մարդ չե՛ք, եթե էդքան կարող եք, եկեք ու իմ դիմաց դա ասեք․ Արամ Սարգսյանի կոշտ խոսքը (video) Հովիկ Աբրահամյանը խոսեց որդու մասին (video) Նիկո՛լ, հենց հիմա պատասխանիր՝ Գրիգոր Լուսավորիչը Աստծո հետ խնդիր ունի՞․ Անժելա Թովմասյան (video) Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու նոր որոշում է կայացվել Իրավիճակը սրվեց․ Լևոն Քոչարյանն արձագանքեց Ալեքսանյանին, երբ վերջինս Լևոն Քոչարյանի երեխաներից խոսեց (video) Արայիկ Հարությունյա՛ն, ձեր տրավմաների համար մենք մեղավոր չենք․Ագնեսա Խամոյանի սուր ու փաստերով խոսքը (video) Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ջրվեժի և Մինսկի-Միկոյան փողոցների հատվածում կփոխվի գլխավոր ճանապարհի նշանը Առուշ Առուշանյանի հետ այսօր կապ ունե՞ք․ Իրինա Յոլյանի պատասխանը (video) ՔԿ-ից հաստատում են՝ Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը ձերբակալվել է ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am