«Հրապարակ» թերթը գրում է. ԵՊՀ 100-ամյակի միջոցառումները կազմակերպելու համար կառավարական հանձնաժողով ստեղծելու մասին ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մերժել է։ Նա իր մերժումը հիմնավորել է նրանով, որ պարզապես չի ցանկանում ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ աշխատել․ «Երբ որ ես ասացի, որ բազմաթիվ անգամներ դիմել եմ, նաև գրավոր, դեռևս անցած տարի, կառավարական հանձնաժողով պետք է կազմվի, որովհետև սովորաբար մեկ տարի առաջ է կառավարական հանձնաժողովը սկսում գործել նման դեպքերում։
Նախարարն ինձ ասաց, որ նոր ռեկտոր պիտի լինի, որի հետ կաշխատեն, ինձ հետ չեն ցանկանում աշխատել, և դրա համար այդ կառավարական հանձնաժողովը չի կազմվում։ Անձամբ Արայիկ Հարությունյանն ինձ նման բան է ասել։ Ինձ ասաց, որ հորդորում է ինձ հրաժարական տալ»։
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը