Որտեղ կա «հեղափոխական արդարադատություն», կապիտալն անորոշ է. Վաչե Գաբրիելյան

Այնտեղ, որտեղ կան «հեղափոխական արդարադատության» տարրեր, կապիտալը անորոշության մեջ է։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասել է նախկին փոխվարչապետ, Հայաստանի ամերիկյան համալսրանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը։ – Պարոն Գաբրիելյան, ինչպես եք գնահատում հարկային օրենսգրքի փոփոխությունները՝ հատկապես հաշվի առնելով, որ դա սկիզբ է առել դեռնախորդ իշխանության ժամանակ: Ո՞րն է նոր հարկային օրենսգրքի գաղափարաբանությունը, տրամաբանությունը: Ի՞նչ խնդիր է այն լուծելու: – Հարկային օրենսգրքում նախատեսված որոշ փոփոխություններ կիրարկման արդյունքում առաջ եղած խնդիրներին են պատասխանում, որոշ փոփոխություններ ունեն ներդաշնակեցնող բնույթ, որոշ դրույթներ նորամուծություններ են: Առաջինը սովորաբար դրական է, քանի որ օրենքը պետք է պրակտիկայով փորձարկված եւ աշխատող լինի: Երկրորդն ապահովում են տարբեր հարկերի համադրելիությունը, որպեսզի մի հարկի հաշվին մյուսից խուսափել չլինի. Վերջապես, երրորդը միտված է քաղաքականության փոփոխություններին: Թեեւ չեմ կարող ասել 100 տոկոս վստահությամբ, նախկին քննարկումներից չեմ մտաբերում միայն միկրոձեռնարկությունների լուծումը: Այդ լուծումը, սակայն, տեղավորվում է հարկային տարբեր ռեժիմների հնարավորինս նվազեցման նախկինում եւս հետապնդվող քաղաքականության մեջ։ Միաժամանակ ուզում եմ նշել որ վերջնական որոշումներ շատ հարցերի վերաբերյալ առկա չէին։ Եթե կարճ ձեւակերպեմ փոփոխությունների գաղափարաբանության իմ ընկալումը, ապա այն ուղղակի հարկերի զգալի ցածրացման միջոցով ներդրումների եւ տնտեսական ակտիվության խթանումն է՝ հարկային եկամուտների պակասը հնարավորինս վերականգնելով անուղղակի, մասնավորապես, ակցիզային հարկերի ավելացման շնորհիվ։ Դե ֆակտո, անգամ որոշակի եկամտային ռիսկեր ստանձնելու գնով, իշխանություններն ամեն կերպ ձգտում են խրախուսել տնտեսական աճը։ Ես վերջնական հաշվարկները չեմ տեսել, սակայն կարծում եմ որ առկա են եկամտային չեզոքության, այսինքն՝ հարկային նույն եկամուտներն ունենալու, ռիսկեր։ Մասնավորապես, ակցիզային հարկերի բարձրացումը, լինի այն հարկադրույքների բարձրացում, թե նոր ապրանքների ընդգրկումը, միշտ չէ, որ բերում է համաչափ եկամտային աճի: Ավելացված արժեքի շեմը շատ բարձր՝ 115 մլն դրամ շրջանառությունը թողնելը (աշխարհում հինգերորդ ցուցանիշը), եկամուտների նվազումից բացի նաեւ որոշակի խնդիրներ է ստեղծում տնտեսությունում, քանի որ փոքր ընկերություններին դարձնում է ոչ ցանկալի գործընկեր խոշորների համար, քանի որ նրանք ի վիճակի չեն լինում դեբետագրել մանր արտադրողից ձեռք բերված ապրանքի գնում առկա ԱԱՀ-ը։ Գիտեք, որ թեեւ տնտեսությունում ռեսուրսների տեղաբաշխման տեսակետից այն ավելի արդյունավետ է, ես խնդրահարույց եմ համարում եկամտահարկի պրոգրեսիվությունը վերացնելը։ Տնտեսական աճը չխաթարելու եւ հարկային արդարացիությունը համադրող հարկման տեսական լավագույն լուծումն, ըստ իս, տեղական ինքնակառավարման բյուջեներ գնացող շուկայական արժեքի վրա հիմնված գույքահարկի համակարգն է։ Նման դրույթ առկա է կառավարության ծրագրում։ Հուսով եմ, որ դրա վաղուց սկսված նախապատրաստական աշխատանքները մոտ ապագայում կավարտվեն եւ կառավարությունն այդ նախագիծը եւս շուտով կներկայացնի հանրության դատին։ – Ի՞նչ պետք է անել երկիր ներդրումներ ներգրավելու համար: Ինչո՞ւ նման հոսք հիմա չկա եւ երբ կարող ենք ակնկալել այդպիսի ներդրումներ: – Չնայած 2017-18 թթ․որոշակի ակտիվացմանը, ներդրումների պակասը նոր միտում չէ եւայդ միտումը շատ արագ չի փոխվի։ Քաղաքական փոփոխություններով պայմանավորված, հատկապես արտաքին ներդրողները դեռեւս զգուշավոր կլինեն Հայաստանի վերաբերյալ։ Խնդիրն այն չէ, որ նրանք չեն վստահում իշխանությունների բարի կամքին եւ խոստումներին, կամ որ իշխանությունները բավարար ջանք ու եռանդ չեն ներդնում ներդրումներ ներգրավելու համար։ Շատ կամ քիչ, այս երկու գործոնն էլ առկա են։ Խնդիրը ներդրումների խողովակներն են։ Որպես կանոն, ներդրումների շատ ցածր տոկոսն է լինում 100 տոկոսանոց ուղղակի ներդրումներ. Դրանք հիմնականում լինում են ցածր մասնաբաժնով՝ արժեթղթերում եւ կոչվում պորտֆելային, կամ ավելի մեծ մասնաբաժնով, սակայն անպայման լոկալ գործընկերոջ հետ՝ ռիսկերը կիսելու եւ կառավարելու նպատակով։ Հիմա տեղական կապիտալին տիրապետող հնարավոր գործընկերների (որոնցից շատերն ազդեցիկ էին նախկին իշխանության օրոք) եւ նրանց հնարավոր ակտիվների (շենք, շինություն, գործարան, հող եւ այլն) հետ կապված անորոշության խնդիրներ կան։ Հնարավոր գործընկերները հաճախ վստահ չեն՝ այդ ակտիվները կարելի՞ է գնել, դրանց վրա միասին ինչ-որ բան կառուցել, թե՞ դրանք կարող են ինչ-որ պահի ապօրինի ճանաչվել կամ ծանրաբեռնվել հարկային կամ այլ պարտավորություններով (օրինակ, հայտնաբերվեն նոր համասեփականատերեր)։ Սա հայկական առանձնահատկություն չէ։ Ցանկացած նոր իշխանություն, հատկապես ժողովրդական ալիքով փոփոխություններից հետո, նորովի է մեկնաբանում կապիտալի՝ երկրում հավասար հնարավորությունների հարցը։ Որոշ երկրներում դա ձեւակերպվում է «այսուհետ բոլորի համար հավասար» պայմաններով, որոշ երկրներում «հեղափոխական արդարադատությունը» ջանում է ինչ-որ մի բանաձեւով վերականգնել իր պատկերացումներով խաթարված արդարությունը։ Բոլոր այն տեղերում, որտեղ կան «հեղափոխական արդարադատության» տարրեր (օրինակ, հանկարծակի կամավոր վճարումներ պետական բյուջե) կամ հեռանկար, կապիտալը (այդ թվում հաճախ կոնկրետ գույքը) գտնվում է անորոշության մեջ։ Անորոշության մեջ գտնվող կապիտալը չի կարողանում գտնել գործընկեր։ Եթե այդպիսի կապիտալը շատ է, նա ոչ միայն նոր գործընկեր շատ դժվար է գտնում, այլեւ ներքին ներդրումներ հապաղում է կատարել։ Լրահոսից կարելի է ենթադրել, որ շատ խոշոր տնտեսվարողների վերաբերյալ հարուցված են գործեր (հավանաբար օբյեկտիվ հիմքերով): Դրանցում առկա պարտավորությունների ճշտումը կարող է պահանջել բազմաթիվ ամիսներ, քանի որ անգամ զանցանքի 100 տոկոսով ճշմարիտ լինելու պարագայում հաշվարկները կարող են էապես տարբերվել եւ ի վերջո կարգավորվել միայն դատարանում։ Միաժամանակ, ի տարբերություն խոշոր տնտեսվարողների, բազմաթիվ փոքր եւ միջին տնտեսվարողներ հավատում են ընդլայնման հնարավորությանը, նրանց մոտ առկա է որոշակի ոգեւորություն եւ նրանք սեփական շահույթի եւ բանկային վարկերի հաշվին գնալու են ընդարձակման։ Սա նշանակում է, որ կլինի ներդրումների որոշակի ծավալ՝ հիմնականում ի հաշիվ բազմաթիվ փոքրածավալ ներդրումների։Խոշոր ներդրումային ծրագրերը մոտ ապագայում թեեւ ոչ անհնար, սակայն քիչ հավանական են։ – Ինչպե՞ս եք վերաբերվում իշխանությունների հայտարարած «տնտեսական հեղափոխությանը»: Արդյոք խզում չկա հայտարարվող տնտեսական հեղափոխության եւ 5 տոկոս տնտեսական աճի կանխատեսումների միջեւ: – Հեղափոխություն, որպես կանոն, իշխանությունները չեն անում, անում է ժողովուրդը, տվյալ պարագայում՝ տնտեսվարողները։ Իշխանությունը կարող է իրականացնել ծրագրեր, որոնք կարող են նպաստել տնտեսվարողների առավել արտադրողական լինելուն, բայց երեւի թե ոչ հեղափոխություն անել։ Ընդհանրապես, դժվար է սահմանել հեղափոխությունը, հատկապես տնտեսական հեղափոխությունը։ Քանի որ ինձ համար հստակ չեն այդ հասկացության չափորոշիչները, ձեռնպահ կմնամ գնահատականներ տալուց։ Եկեք այս նախաձեռնությունը դիտարկենք որպես ժողովրդին տնտեսական ճակատում մոբիլիզացնելու եւ ուղղորդելու կոչ։ Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք News.am-ում։

դիտվել է 173 անգամ
Լրահոս
Ընտրական հանցագործություններով 17 քրվարույթ՝ 60 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան ԿԸՀ-ի որոշումը խնդրահարույց է ընտրական օրենսդրության և վստահության տեսանկյունից. «Ականատես» Կեղծված ընտրությունը չի կարող և չի դառնալու օրինական իշխանության աղբյուր․ ՀՀԿ ԳՄ Թուրքական տեխնոլոգիան ուզում էր Քոչարյանին իր կերպարից դուրս ցույց տալ. սա Ադրբեջանի լսարանի համար էր, որ դուխավորվեն. Հովհաննես Իշխանյան Բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լադա»-ն ՀՀ ոստիկանությունը կալանքից ազատ է արձակել բլոգեր Վերբիցկուն Իշխան Զաքարյանն ու դատախազությունը, հնարավոր է, հաշտություն կնքեն. «Հետք» Քննչական մարմինները պնդում են Նոր մանրամասներ Վանաձորի դեպքից․ 13-ամյա աղջիկը եղել է 7-ամյա քրոջ հետ Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանի որ ձեր ոսոխը` սատանան, մռնչում է առյուծի նման, շրջում և փնտրում է, թե ում կուլ տա Վանաձորում երեխա է ընկել գետը․ ներգրավված է 4 մարտական հաշվարկ․ ՆԳՆ մանրամասնում է «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ բախվել են «Kia Sorrento»-ն և «BYD»-ն Պուտինը մերժել է 2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքի Առեղծվածային դեպք. Փամբակ գետում որոնում են 15-ամյա աղջկան Փաշինյանը կամ շատ մեծ գին կվճարի Մոսկվային, կամ սպասեք աղետի․ ի՞նչ էր նշանակում Նարիշկինի ասածը (video) Փաշինյա՛ն, տարար կոտորել տվիր երեխեքին, հանգստացա՞ր․ դեռ ռիսկ ես անում ասես՝ «դու խի՞ չես զոհվել» (video) Փաշինյա՛ն, լավ առաջարկ ունեմ՝ արի մեր մարզադահլիճ, ցույց տամ՝ ով ում իրականում կկզցնի․ Հակոբկոխյան (video) Ալիևը կոշտ քայլերի է գնալու,համբերությունը վերջացավ․եկել է Նիկոլի պարտքերը տալու ժամանակը․Սուրենյանց (video) Նիկո՛լ, դե թող հանգիստ էս ժողովուրդը ապրի․տանում ես, կոխես ընդեղ, որ ի՞նչ․հոգնել ենք քեզնից․ հարցում (video) Հաջիևն իր ոտքով եկել հասել է Հայաստան․ գերի վերցնեիք ու Ալիևից պահանջեիք փոխանակում․ Նարե Սոսե (video) Հաջիևը Հայաստան էր եկել Ալիևի կոնկրետ պահանջով․ ինչ վախե՞ր են առաջացել Ադրբեջանում․ Սուրենյանց (video) Նիկոլը զարհուրելի վախեցած է. գիտեք իրականում ի՞նչ կլինի վերաքվեարկության դեպքում. Դիլբարյան (video) ՇՏԱՊ․ ԱԱԾ պետը Բաքվում է․ նա շատ արագ պետք է հրաժարական տա․ Նարե Սոսե (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am