Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է դադարեցնել կրակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության գոտում դադարեցնելու կրակը, եթե հայկական կողմը ընդունի նմանատիպ որոշում, հայտնում է RIA Novosti-ն: «Հենց ես իմացա այդ մասին (Ադրբեջանի հայտարարությունը կրակի միակողմանի դադարեցման մասին), ես կապվեցի Իլհամ Ալիևի հետ: Ես հայտնեցի իմ ցավակցությունները, այդ ժամանակ ընդհարումները դեռ շարունակվում էին… Եթե հայկական կողմը հայտարարի կրակի դադարեցման մասին, ապա Ադրբեջանը ևս պատրաստ է կրակը դադարեցնել: Ահա այդպիսին է իրադրությունը իրականում»,- հայտարարել է Էրդողանը լրագրողներին:
