Ուղղորդված ֆեյքերի անգամ ամենամեծ բանակները չեն օգնի այդ հարցում

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանի երեկվա գրառումը լայն արձագանք է գտել։ «Չի կարելի գնալ ամեն տեղ, ամեն գյուղում, դպրոցում, մանկապարտեզում, ամեն ամեն տեղ հանցագործություն ու կոռուպցիա տեսնելու ճանապարհով։ Սրա վերջը պատկերացնո՞ւմ եք։ Կքանդվի երկիրը…»: Սա էր հիմնական ուղերձը։ Էլինար Վարդանյանին արձագանքեց ՀՀ ոստիկանությունը՝ «Այլընտրանքային նախագծեր խմբի» ներկայացուցչի տեսակետը համարելով մեղադրանք ոստիկանությանը: Ցավալի է, որ ոստիկանությունը ճիշտ չընկալեց ասվածի խորությունը։ Եթե անկեղծ լինենք՝ ընդհանրապես չընկալեց, քանի որ գրառումը, մեծ հաշվով, վերաբերում էր երկրում տիրող մթնոլորտին, այն խրախուսող քաղաքական իշխանությանը։ Էլինար Վարդանյանն ընդամենը շեշտում է, որ այս ճանապարհը չի կարող տանել դեպի զարգացում և առաջընթաց, չի կարող երկրում արմատախիլ անել այն պատճառները, որոնք տնօրենին ստիպում են ամուսնուն կամ մորաքրոջ տղային, հարսին կամ փեսային փոքրիկ գործի տեղավորել: Էլինար Վարդանյանի գրառման հասցեատերը ոստիկանությունը չէր, որը խորհուրդ է տալիս խոսել միայն «իրողություններին ողջ ծավալով իրազեկ լինելու դեպքում»: Իհարկե, մենք, իրազեկ ենք: Իրազեկ ենք, որ երկրում դեռևս չեն փոխվել մարդկանց սոցիալական պայմանները, և նման տեմպերի դեպքում, ոստիկանությունը շուտով ստիպված է լինելու «բացահայտել» ամեն երկրորդ քաղաքացու, քանի որ մարդիկ դեռեւս ստիպված են ուտել՝ ապրելու համար։ Իրազեկ ենք նաև, որ ոստիկանության և մյուս իրավապահ համակարգերում աշխատողները շատ լավ գիտակցում են այդ ամբողջ իրողությունը, և ամենևին հաճույք չեն ստանում հրեշտակ ձևանալու և օրը 24 ժամ դայակ, բուժքույր ու պահակ բացահայտելու գործընթացից։ Իրազեկ ենք նաև, թե վերջին համաներումից հետո ինչ ծանրաբեռնվածությամբ են աշխատում ոստիկանները, թե իրականում ինչ են մտածում, երբ իրենց ստիպում են այս ծանաբեռնվածության պայմաններում մտնել դպրոց և անցած դարի երեսունականների ոգով «հայրենիքի դավաճան» տնօրեններ և ուսուցիչներ գտնել: Մարդիկ վախենում են արդեն փողոց դուրս գալ, պառկել քնելու, մեքենա վարել և այլն, ամեն վայրկյան և ամենուր սպասելով «դուխով» հանցագործների։ Ի դեպ, այս ամենը նշելով, մենք դարձյալ չենք թիրախավորում ոստիկանությանը։ Երկրում մթնոլորտն է այդպիսին, իսկ մթնոլորտը քաղաքական իշխանություններն են ձևավորում։ Չի կարելի երկիրը բաժանել նոր սրբերի ու հին մեղավորների։ Նույն ոստիկանական համակարգում, ԱԱԾ-ում, ՀՔԾ-ում և այլուր, այսօր կան մարդիկ, որոնք ունեն այնքան հարստություն, որքան Հայաստանի բոլոր ուսուցիչները միասին։ Էլինար Վարդանյանն ընդամենը հուշում է, որ կա երկու ճանապարհ: Առաջին ճանապարհը շատ պարզ է. թողնել ուրվականների և վհուկների որսը և զբաղվել պետության զարգացման ծանր գործով: Սա բարդ ճանապարհ է, բայց՝ արդյունք տվող։ Տարիներ շարունակ մարդիկ ստիպված են եղել գտնել մեր երկրի բարդ, անարդար սոցիալական պայմաններում ինչ որ կերպ գոյատևելու ձևեր։ Խոսքը հատուկենտ հանցագործությունների մասին չէ, այլ՝ զանգվածային բնույթ կրող սխեմաների։ Այդ սխեմաները, այո, պետք է արմատախիլ անել, բայց դա չի արվում իքս գյուղի խեղճուկրակի հանդեպ գործ հարուցելով։ Պետք է նպաստել կենսամակարդակի, այդ թվում՝ ոստիկանների կենսամակարդակի աճին, երկիրը տանել իրական համերաշխության ճանապարհով: Մյուս ճանապարհը, որով գնալ մենք խորհուրդ չենք տալիս, այն է, ինչ ընտրել է օրվա իշխանությունը: Մնալով անցյալում, այնտեղ ամեն միլիմետրում հանցագործություններ գտնելով, մարդկանց ձերբակալություններով և կալանավորումներով, մենք երկար ճանապարհ չենք կարող անցնել: Անցյալում մնալով՝ մենք ներկա հանցագործություններն ու կոռուպցիոն սխեմաներն էլ չենք նկատի, մեր դեմ ուղղված արտաքին մարտահրավերներն էլ: Ուղղորդված ֆեյքերի անգամ ամենամեծ բանակները չեն օգնի այդ հարցում։ Հեղինակ՝ Գեղամ Նազարյան, «Այլընտրանքային նախագծեր խումբ

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am