Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ երեկ սպանված ևս մեկ զինծառայողի ինքնություն
Այսօր` ապրիլի 3-ին, ադրբեջանական բաց աղբյուրների հետազոտության արդյունքում Ռազմինֆոյին հայտնի դարձավ Ադրբեջանի ԶՈւ սպանված ևս մեկ զինծառայողի` ենթասպա Սաֆարով Էլիմդար Սելիմխան օղլուի (Səfərov Elimdar Səlimxan oğlu) մասին: մասին` չնայած ադրբեջանական պաշտոնական աղբյուրները և լրատվամիջոցները դեռևս համառորեն փորձում են թաքցնել դա: Սպանվածը Ադրբեջանի Նեֆթչալա շրջանի Աշաղը Գարամանլը գյուղից էր:

