Կեղծ լուրերի տարածումը սպառնում է ազգային անվտանգությանը. Վլադիմիր Կարապետյան

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր մասնակցեցի «Իշխանություն-մամուլ. հակամարտությու՞ն, թե՞ համագործակցություն» խորագրով քննարկմանը։ Ուզում եմ եւս մեկ անգամ արձանագրել, որ մամուլը Հայաստանում այսօր ազատ է։ Զանգվածային լրատվամիջոցները եւ կառավարությունը ոչ թե հակամարտության կողմեր են, այլ գործընկերներ։ Մամուլի ազատությունը վարչապետի եւ կառավարության համոզմունքն է։ Ազատ լինելուց բացի, մամուլը նաև շատ ակտիվ է պահանջկոտ. եթե 2016, 2017 թթ. կառավարությունն ունեցել էր 50-60 հարցումներ, 2018-ին արդեն՝ 130, ապա այս տարվա սկզբից արդեն 50-ից ավելի գրավոր հարցումների ենք պատասխանել: Իմ խորին համոզմամբ, այսօր մենք գործ ունենք ոչ թե մամուլի խոսքը սահմանափակելու, այլ կեղծ լուրերի դեմ պայքարելու հետ։ Այսպես, 2019 հունվարին սոցիալական ցանցերում լուր տարածվեց թե Ֆրանսիան պատրաստվում է Գերմանիային վերադարձնել Էլզաս-Լոթարինգիայի շրջանը: Լուրի հեղինակը ֆրանսիական աջ ծայրահեղական «Ազգային ճակատ» կուսակցության ներկայացուցիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր Բեռնար Մոնոն էր։ Իրականությունն այն էր, որ հունվարի 22-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում էին ֆրանս-գերմանական համագործակցության նոր համաձայնագիր կնքել, որտեղ, բնականաբար, որեւէ խոսք չկար Էլզաս-Լոթարինգիան Գերմանիային հանձնելու մասին: Այս լուրը հերքելու համար ֆրանսիական իշխանություններից բավական ջանքեր պահանջվեցին: Հայաստանյան իրականությունում եւս, ցավոք, կան դեպքեր, երբ կեղծ լուրերի տարածումը սպառնում է ազգային անվտանգությանը»։

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am