«Կառավարության ծրագիրը բացարձակ անուշադրության է մատնում միջոցների խնդիրը»

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անցած շաբաթ կառավարության ծրագրի քննարկումը հիմնականում կենտրոնացավ տնտեսական զարգացման և հարակից թեմաների վրա, և կրթության և գիտության ոլորտը անբավարար ուշադրություն ստացավ, այնինչ այն իր կարևորությամբ համարժեք է, և երկար տարիների թերֆինասավորման և թերզարգացման արդյունքում հայտնվել է ծայրահեղ բարձիթողի վիճակում։ Արդեն առիթ եմ ունեցել նշելու, որ Հայաստանում ոլորտի պետական ֆինասավորումը զգալիորեն ցածր է համադրելի միջոցներով, քան տարածաշրջանի այլ երկրներում՝ Հայաստանում պետությունը կրթության վրա ծախսում է ՀՆԱ ընդամենը 2,8%-ը, այն դեպքում երբ մեր հարևան Վրաստանում դա 3,8%, Ռուսաստանում – 3,8%, Թուրքիայում՝ 4,4%, Իրանում – 3,4%, և նույնիսկ Ադրբեջանում – 3․0% է` առանց բացառության մեր բոլոր հարևանները մեզնից հարաբերական ավելի շատ են ծախսում կրթության վրա, չհաշված բացարձակ թվերը, որոնք անհամեմատ բարձր են մեկ սովորողի հաշվարկով։ Այս ամենը Հայաստանում բերել է պետական կրթական համակարգի լրջագույն ձևախեղումների, և կրթական որակի անկման, մենք բոլորս ամեն օր դրան ականատես ենք լինում։ Այս պայմաններում զարմանալի է, որ Կառավարության ծրագիրը, խոսելով կրթության ոլորտում նպատակներից, և նշելով մի շարք խիստ ընդհանրական ուղղություններ, որոնց հետ դժվար է չհամաձայնել, բացարձակ անուշադրության է մատնում միջոցների խնդիրը։ Կառավարության ծրագրում չկան չափորոշիչներ, թե կրթության և գիտության ֆինասավորմանը այն ինչ միջոցներ է պատրաստվում հատկացնել (բյուջեի որ մասը), չհերիքող միջոցները որտեղից է պատրաստվում հայթայթել (օրինակ, ինչպես է ներգրավելու համայնքների, բարերարների և բիզնեսի միջոցները կրթության ֆինանսավորման վրա), ինչպես է լուծելու բազմաթիվ դպրոցների խնդիրը, որոնք այսօր անբավարար աշակերտական և ուսուցչական կազմի պատճառով, ընդունակ չեն նվազագույն որակյալ կրթություն ապահովել։ Չկա նաև որևէ հիշատակում, թե ինչպես է այն լուծելու մանկավարժական կադրերի վարձատրության բարձրացման, մասնագիտական որակների շարունակական բարելավման, և անձնակազմի թարմացման խնդիրը, թեև նախորդ իշխանությունների օրոք, հենց սա է եղել առավել բարդ խնդիրը, որից կախված է նաև մնացած բոլոր խնդիրների լուծումը հանրակրթության ոլորտում։ Կառավարության ծրագրում նաև «բարեհաջող» շրջանցված է հանրակրթության որակի բարձրացման և ազգային կրթական գերազանցության խնդիրը։ Կրթական գերազանցությունը վերացական կատեգորիա չէ, այլ ունի հստակ չափորոշիչներ, մասնավորապես, միջազգային և ազգային առարկայական քննությունների միջոցով ժամանակի ընթացքում համադրելի արդյունքների չափման, և այդ արդյունքի միջազգային ճանաչման միջոցով։ Նախորդ իշխանության ժամանակ, ի հեճուկս առկա բոլոր խոչընդոտներին, Հայաստանում առաջացել են մի շարք մասնավոր հանրակրթական հաստատություներ, որոնք բավական բարձրորակ կրթություն են ապահովել, իսկ դրանցից մեկի ծրագրային բազայի հիման վրա ստեղծվել է նաև կրթական գերազանցության ազգային ծրագիրը՝ «Արարատյան բակալավրիատը», որը արդեն սկսել է սերտիֆիկացվել մի շարք առաջատար արտասահմանյան համալսարաններում, և հնարավորություն է տալիս Հայաստանում ստացած դպրոցական կրթության հիման վրա, այնտեղ շարունակել ուսումը։ Կառավարության այս ծրագրում Արարատյան բակալավրիատի մասին խոսք չկա, իսկ նրա մշակման և հանրապետության ավագ դպրոցներում ներդրման վրա ծախսած զգալի միջոցները, մեծ հավանականությամբ, կարող են արդյունքում պարզապես փոշիանալ։ Առանձին մեծ խնդիր է բարձրագույն կրթության և նրա հետ սերտորեն շաղկապված համալսարանական գիտության ֆինանսավորումը։ Այս ոլորտում Հայաստանում վիճակը էլ ավելի անմխիթար է, մեր համալսարանները միջազգային ռեյտինգներում գտնվում եմ աննախանձ տեղերում։ Աշխարհի լավագույն 500 համալսարանների մեջ չկա գեթ մեկ հայկական համալսարան, այն դեպքում, երբ կա 4 ռուսական, 2 իրանյան, 1 թուրքական համալսարան, վրացական համալսարաններն էլ իրենց ռեյտինգներով ավելի բարձր են հայկականներից։ Մեր պետական համալսարանների շրջանավարտների ճնշող մեծամասնությունը առանց լրացուցիչ կրթության, միջազգային աշխատանքի շուկայում այսօր մրցունակ չեն։ Կառավարության ծրագիրը այստեղ ոչ մի իրական թիրախ չունի, այն սահմանափակվում է միայն բարի մտադրություններով, որոնցից ոչ մեկը հետ կապված որևէ իրականացման մեխանիզմ չկա, և չկան հատկացվող միջոցներ։ Այն պայմաններում, երբ մեր հարևան երկրներում պետությունը աճող միջոցներ է ներդնում համալսարանական կրթության որակի բարձրացման մեջ, մեր Կառավարությունը զբաղված է գիտության վրա արվող հատկացումների կրճատմամբ, միաժամանակ հայտարարելով, որ այն ցանկանում է կառուցել բարձր տեխնոլոգիական երկիր՝ սա պարզապես խոսքի և գործի դասական հակասություն է։ Փոխարենը Կառավարությունը անիրատեսական նպատակ է դնում՝ մինչև 2023 թվականը երկրի ողջ տարածքում անցնել համընդհանուր ներառական կրթության, թեև դրա փորձնական կիրառումը հանրապետության տարբեր դպրոցներում ցույց է տալիս, որ այն յուրաքանչյուր հաստատությունից հսկայածավալ աշխատանք է պահանջում, միշտ չէ, որ հնարավոր է համապատասխան ենթակառուցվածքային և պրոֆեսիոնալ ռեսուրսների առկայության տեսակետից, և նաև պարտադիր էլ չի, որ երկրի ցանկացած դպրոց լիարժեք ներառականություն ապահովվի, բավական է, որ այդ դպրողների թիվը լինի համարժեք՝ ուսման հատուկ պայմաններ պահանջող երեխաների համար։ Սակայն կառավարությունը հատուկ շեշտադրում է կատարում այստեղ՝ քանի որ այն համապատասխանում է իր գաղափարախոսական պատկերացումներին, իսկ կրթական գերազանցությունը և միջազգային մրցունակությունը՝ ոչ, և դա մեր հակասությունների կարևորագույն առանցքն է։ Մենք ձեռնամուխ ենք լինելու առաջիկայում Կրթության և գիտության զարգացման սեփական ծրագրի մշակմանը, որը, ի թիվս այլոց, պետք է հասցեագրի վերը նշված խնդիրները, բայց և խնդիրների ավելի ընդարձակ շրջանակ։ Եթե ցանկություն ունեք ձեր գաղափարներով և մոտեցումներով հարստացնել մեր աշխատանքը, խնդրում եմ դիմեք մեզ՝ պատրաստ ենք թե գրավոր ստանալ և քննարկել ձեր առաջարկները, թե հանդիպել և մասնակցել տարբեր քննարկումների։ Այս ոլորտը չափից դուրս կարևոր է, որպեսզի թողնվի անհեթեթ կերպով համաձուլված Կրթության, Գիտության, Մշակույթի, Սպորտի և Երիտասարդության սուպեր նախարարության և իր ներկա ղեկավարության մենաշնորհային հայեցողությանը, և մենք պատրաստ ենք մեր բոլոր համախոհների աջակցությամբ մաքսիմալ կոմպետենտ և որակյալ համակարգային այլընտրանք մշակել»։

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Դատարանը հետաձգել է Դավիթ Համբարձումյանի գործով որոշման հրապարակումը Կամ հաղթել Նիկոլին, կամ վերանալ՝ որպես պետություն. Աշոտյան Ռեալը հրաժարվում է անգլիական ակումբի խաղացողի համար վճարել 93 միլիոն եվրո Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված G7 գագաթնաժողովում չեն քննարկվի ԵՄ ներքին հարցերը Ընտրական հանցագործություններով 17 քրվարույթ՝ 60 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան ԿԸՀ-ի որոշումը խնդրահարույց է ընտրական օրենսդրության և վստահության տեսանկյունից. «Ականատես» Կեղծված ընտրությունը չի կարող և չի դառնալու օրինական իշխանության աղբյուր․ ՀՀԿ ԳՄ Թուրքական տեխնոլոգիան ուզում էր Քոչարյանին իր կերպարից դուրս ցույց տալ. սա Ադրբեջանի լսարանի համար էր, որ դուխավորվեն. Հովհաննես Իշխանյան Բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լադա»-ն ՀՀ ոստիկանությունը կալանքից ազատ է արձակել բլոգեր Վերբիցկուն Իշխան Զաքարյանն ու դատախազությունը, հնարավոր է, հաշտություն կնքեն. «Հետք» Քննչական մարմինները պնդում են Նոր մանրամասներ Վանաձորի դեպքից․ 13-ամյա աղջիկը եղել է 7-ամյա քրոջ հետ Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանի որ ձեր ոսոխը` սատանան, մռնչում է առյուծի նման, շրջում և փնտրում է, թե ում կուլ տա Վանաձորում երեխա է ընկել գետը․ ներգրավված է 4 մարտական հաշվարկ․ ՆԳՆ մանրամասնում է «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ բախվել են «Kia Sorrento»-ն և «BYD»-ն Պուտինը մերժել է 2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքի Առեղծվածային դեպք. Փամբակ գետում որոնում են 15-ամյա աղջկան Փաշինյանը կամ շատ մեծ գին կվճարի Մոսկվային, կամ սպասեք աղետի․ ի՞նչ էր նշանակում Նարիշկինի ասածը (video) Փաշինյա՛ն, տարար կոտորել տվիր երեխեքին, հանգստացա՞ր․ դեռ ռիսկ ես անում ասես՝ «դու խի՞ չես զոհվել» (video) Փաշինյա՛ն, լավ առաջարկ ունեմ՝ արի մեր մարզադահլիճ, ցույց տամ՝ ով ում իրականում կկզցնի․ Հակոբկոխյան (video) Ալիևը կոշտ քայլերի է գնալու,համբերությունը վերջացավ․եկել է Նիկոլի պարտքերը տալու ժամանակը․Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am