Թուրքիայի և Ադրբեջանի միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Շամիլ Այրըմը մեկնել է Ադրբեջան, որտեղ անդրադարձել է արցախյան հիմնախնդրին և Հայոց ցեղասպանությանը։
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Հայաստանի ու Ղարաբաղի հարցն Ադրբեջանի արնահոսող վերքն է։ Անշուշտ, ցանկացած հարթակում ես և գործընկերներս օրակարգ ենք բերում այդ հարցը և մեր աջակցությունը հայտնում Ադրբեջանի արդար գործին։ Մենք, այդ թվում նաև Թուրքիայի նախագահը, անում ենք ամեն հնարավորը, որպեսզի այն, ինչ զավթվել է, խաղաղ ճանապարհով վերադարձվի»,- ասել է թուրք պաշտոնյան։
Բացի այդ Այրըմը խոսել է ցեղասպանության հարցից և անդրադարձել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, ըստ որի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակվելու է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր։
«Այսպես կոչված Հայոց ցեղասպանության հետ կապված Թուրքիայի դեմ շատ լուրջ հարձակումներ տեղի ունեցան այս ընթացքում։ Օրինակ՝ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը։ Դրան ամենաբարձր մակարդակով, իհարկե, պատասխան տրվել է»,-եզրափակել է թուրք պաշտոնյան։
Հիշեցնենք, որ ավելի վաղը Մակրոնի հայտարարությանը արձագանքել էր Էրդողանը՝ պնդելով, որ «Թուրքիայի պատմության մեջ ցեղասպանության դեպք չի եղել»։
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը