«Ձեռքներդ հեռու կայացած և ինքնիշխան Արցախի Հանրապետությունից». Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հեռու մնացեք Արցախից. վերջին օրերին հայաստանյան որոշ կուսակցություններ փորձում են օրակարգ բերել Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին հայաստանյան քաղաքական ուժերի միջամտության անհրաժեշտության, Արցախում փոփոխություններին աջակցելու, օգնելու, արցախյան փոփոխությունների միջոցով դրանք Հայաստան բերելու թեզերը։ Այդ ուժերի շարքում ամենաակտիվը «Սասնա ծռեր» կուսակցությունն է, որի ղեկավար անդամները այդ թեմաներով հայտարարություններից, հարցազրույցներից բացի՝ այցելում են նաև Արցախ և նույն թեզերը տարածում նաև արցախահայության շրջանում։ Սա չափազանց վտանգավոր, անթույլատրելի և դատապարտելի գործելակերպ է հայաստանյան քաղաքական ուժի կողմից։ Այդ գործելակերպը ոտնահարում է Արցախի ինքնիշխանությունն ու պետականությունը։ Այդ գործելակերպը վնասում է Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացին, քանի որ նման քայլերով մենք աշխարհին ցույց ենք տալիս, որ Արցախն ինքնուրույն պետություն չէ, որ Արցախի ներքին հարցերը կարող են լուծվել Հայաստանից կատարվող միջամտություններով։ Իրականության մեջ, սակայն, Արցախի Հանրապետությունը կայացած ժողովրդավարություն ունեցող պետություն է՝ ժողովրդավարական երկրին հարիր բոլոր ինստիտուտներով ու կառույցներով։ Մեր պարտքն ու պարտականությունն է հարգել Արցախի ինքնիշխանությունը, անգամ ամենաազնիվ ու բարի մղումներով չխառնվել Արցախի ներքին գործընթացներին։ Արցախը կարող է և պետք է ինքնուրույնաբար լուծի իր ներքին խնդիրները, ընտրի ղեկավար մարմիններ ու պաշտոնյաներ։ Հայաստանի կողմից որևէ, առանց բացառության որևէ միջամտություն Արցախի ներքին գործերին անթույլատրելի է և խստորեն դատապարտելի։ Թող որևէ մեկը չփորձի ներհայաստանյան իր խնդիրները լուծել Արցախի կյանքին խառնվելով ու Արցախի միջոցով։ Ձեռքներդ հեռու կայացած և ինքնիշխան Արցախի Հանրապետությունից»։

դիտվել է 130 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am