Սալմայի ազատագրումը Լաթաքիայի նահանգը ահաբեկիչներից մաքրելու կարեւոր փուլ է
Սալմա քաղաքի ազատագրումը Լաթաքիայի նահանգը ահաբեկչական խմբավորումներից մաքրելու ճանապարհին կարեւոր փուլ է։ Այս մասին ասված է Սիրիայի Արաբական Հանրապետության Զինված ուժերի բանակի Գերագույն հրամանատարության հայտարարության մեջ: «Բանակային ստորաբաժանումները ժողովրդական աշխարհազորային ջոկատների աջակցությամբ Լաթաքիայի նահանգի հյուսիսում իրենց վերահսկողությունն են հաստատել Սալմա քաղաքի նկատմամբ։ Նախքան այդ բանակն արդեն մաքրել էր Քարմ ալ Կալա, Ռուվեյսաթ ալ Կալա, Շիշ ալ Կադի, Դահր Ալ Ազրա, Ռուվեյսաթ աթ Թույուր, Ջաբալ Քարաքֆի շրջանները»,- ասված է հայտարարության մեջ։
