ՍԱՊԾ-ում ապօրինությունը նոր արմատներ է գցում

ՀՀ գյուղատնտեսության նախարարի նախկին օգնական, արդարադատության մայոր Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՍԱՊԾ աշխատակիցներին աշխատավարձ չի վճարվել։ ՍԱՊԾ-ում ապօրինությունը նոր արմատներ է գցում Ինչպես շատերդ տեղյակ եք՝ շարունակվում է ՀՀ վարչական դատարանում քննվել իմ հայցով դատական վեճը ընդդեմ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ ։ 2018թ․-ի դեկտեմբերի 17-ին նշանակված էր դատական նիստ, որտեղ նիստի մեկնարկին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ շահերը ներկայացնող իրավաբան՝ Խ․Խաչատրյանը ներկայացրեց միջնորդություն հետևյալ բովանդակությամբ. Որ այլևս ՀՀ ում գոյություն չունի ՀՀ ԳՆ ՍԱՊԾ և, որ կառույցը վերակազմակերպվել է անվանվելով ՀՀ ԿԱ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, իմ կողմից միջնորդությանը առարկություն չի եղել և միջնորդության ուսումնասիրման համար դատական նիստը հետաձգվել է։ Այնուհետև այսօր ստացել եմ մի քանի աշխատակիցների կողմից նամակ, ովքեր չեն ցանկացել սեփական անունից հանդես գալ հասկանալի պատճառներով, որ ՍԱՊԾ-ն դեռ չի վճարել 2019թ․-ի հունվար ամսվա աշխատավարձը։ Ըստ աշխատակիցների ՝ խնդիրը ՍԱՊԾ դեռևս վերջնական կարգավիճակ չունենալն է՝ այսինքն դեռ փաստացի կառավարությանն առընթեր չեն, որ կառավարությունը հաշվարկի և վճարի աշխատավարձները և ոչ էլ առանձին բյուջե ունեն։ Խնդիրն ուսումնասիրելու համար նայեցի ՀՀ կառավարության կայք էջում, որտեղ նշված է ՀՀ ԿԱ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, որի կայքն է snund.am։ Երբ հղումով գնում ես այդ կայքում գրված է, որ դա ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կայքն է, կարծեցի ուղղակի տեխնիկական խնդիր է և ուղղակի չեն հասցրել կայքում թարմացնել կամ փոփոխել իրենց հիմնարկի անվանումը։ Այնուհետև կայքում տեսա վարչական տուգանք նշանակելու վերաբերյալ որոշումներ, մասնավորապես՝ 2018թ․-ի դեկտեմբերի 25-ի թիվ 495 որոշումը որտեղ գրված է, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ։ Ամփոփելով՝ ստացվում է, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ կամ 2018թի դեկտեմբերի 17-ին է կեղծ միջնորդություն ներկայացրել դատարան կամ 2018թ․-ի դեկտեմբերի 25-ին կայացրել է ոչ իրավաչափ որոշում վարչական տուգանք նշանակելու մասին։ Դե իսկ աշխատանքային օրենսգրքով հստակ կարգավորվում է, որ աշխատավարձը գործատուն պարտավոր է վճարել մինչև աշխատած ամսվան հաջորդող ամսվա 15, և քանի որ այսօր ամսի 18-ն է ու դեռ չեն վճարվել աշխատավարձերը, ապա սա օրենքի կոպտագույն խախտում է։ Հատկանշական եմ համարում նշել, որ 1997թ․-ից այս կողմ ՀՀ պետական կառավարման համակարգում աշխատավարձի չվճարման առաջին արձանագրված դեպքն է։ Կեցցե տնտեսական հեղափոխությունը»:

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am