Շշի Մելոյի զարմիկները ստեղծել են մի դաժան ոհմակ, որն ուղղակի «բեսպրեդելին» հատուկ կերպով, ինչ ուզում անում է. Սևակ Հակոբյան

Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մահացած երիտասարդի հարազատ ներկայացողը պետք է զրպարտության համար պատասխանատվության ենթարկվի և հրապարակային ներողություն խնդրի Ծառուկյան ընտանիքից Աբովյանում վերջերս տեղի ունեցած ողբերգական դեպքերի առնչությամբ, էլ ինչ անիրական վարկածների ասես, որ ականատես չեղանք, որոնք բնականաբար բամբասանքների ու փուչ խոսակցությունների մակարդակով էին տարածվում: Այդ վարկածներից մեկն էլ փորձում էին կապել Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի անվան հետ, ինչը բնականաբար չստացվեց ու չստացվեց պարզ պատճառով, քանզի այդտեղ կար քաղաքական պատվեր՝ շահարկել Ծառուկյան ազգանունը, որը սակայն իր նպատակին չհասավ և այդ սուտ լուրերը արագ հօդս ցնդեցին: Բանից պարզվում է սակայն, որ միջադեպի ժամանակ մահացած երիտասարդներից մեկի՝ իր ներկայացմամբ հարազատը, ֆեյսբուքում գրառում է կատարել, որտեղ մեղադրում է Նվեր Ծառուկյանին: Ակնհայտ է, որ այդ քաղաքական մանիպուլացիոն օպերացիայի զոհ դարձած այդ աղջնակը, այն աստիճան է չափերն անցել, որ անգամ, ինչ-որ ուժերի հրահրմամբ, մահացած հարազատի, միգուցե եղբոր, ինչպես որոշ լրատվականներ էին ներկայացրել, անունն է շահարկում: Բնականաբար աղջիկը չտիրապետելով սեփական էմոցիաներին՝ մեղմ ասած զրպարտանք է տարածել, սակայն ստիպված եմ նրան հիշացնել, իր եղբայրների արարքներն ու թե ինչ են խոսում նրանց ու նրանց կողմից կատարված գործողությունների մասին հենց Աբովյանում: Յուրաքանչյուր աբովյանցի էլ կփաստի, որ շշի Մելոյի եղբոր որդիներն ի դեմս Հայկի և քրոջ որդին՝ Ռոմեն Հարությունյանը, բառի բուն իմաստով խուլիգան են, ովքեր ստեղծել են մի դաժան ոհմակ, որը աջ ու ձախ, առանց հարգանք պատիվ ու տարիք հաշվի առնելու, ուղղակի «բեսպրեդելին» հատուկ կերպով, ինչ ուզում անում են: Բազմաթիվ տուժածներ կան նրանց գործողություններից, անգամ մեկ ոստիկան, ում ներքոնշյալ երիտասարդները դաժանաբար ծեծել էին կնոջ աչքերի առաջ ու անպատիժ մնացել, էլ չեմ խոսում մի շարք միջադեպերի մասին, դանակահարությամբ ավարտված, որոնց անմիջականորեն մասնակցել են ոհմակի ներկայացուցիչները: Այս ամենի մասին «հիմարիկ» քույրիկը միգուցե տեղյակ չի, դրա համար էլ այսպես ասած ձայնը «տաք տեղից է գալիս» կամ էլ մեղավորն առաջինն է մեղադրում այլոց, որպեսզի իրեն չկասկածեն: Հասկանալի է, որ վիշտը կուրացրել է և երբեմն արվում են գործողություններ, որոնք իրավաչափ չեն, սակայն դա արդարացում չէ, քանի որ աղջկան ակնահայտորեն ուղղորդել են, հաշվի առնելով նրա գրառման տակ հավաքված ֆեյքերի բանակի հիվանդագին մեկնաբանությունները, անգամ այս դեպքում է ավելորդ մտնել վշտի մեջ գտնվողի վիճակի մեջ, քանզի դա արդեն դուրս է բոլոր տեսակի տրամաբանությունից:

դիտվել է 333 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am