SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ ստացվել, որ Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ինքնասպանություն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Կապանի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Աբգարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված տան բնակիչ՝ 80-ամյա Սվետլանա Ա.-ն իրենց տանը ննջասենյակի դռնից ռետինե ճկուն թելով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տանը հայտնաբերել են երկտող, որտեղ գրված է եղել. «Ոչ մեկին մի մեղադրեք, ես գնում եմ տղաներիս մոտ»։ Քննիչը նշված երկտողն առգրավել է, նշանակվել են մի շաք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը