«Լիահույս ենք, որ որոշ շրջանակների կողմից ջանասիրաբար առաջ մղվող հակաեկեղեցական ու հակապետական գործունեությանը վերջ է դրվելու»

ԱՅԼԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍԱՐՍԱՓԵԼ ՊԵՏՔ ՉԷ Համացանցում հետևողականորեն շրջանառվող տեսանյութը հերթական տեղեկատվական հնարքներից է: Տեսանյութում ներկայացված հատվածը քաղված է ՌԴ Նիժնի Նովգորոդի հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սեբեոս քահանայի 50-րոպեանոց քարոզից և մատուցվում է համատեքստից դուրս` տեղիք տալով զանազան մեկնաբանությունների և քննադատության հայ եկեղեցականի և Եկեղեցու հասցեին: Թույլ տրված որոշ արտահայտություններ արտաբերվել են հուզական մթնոլորտում, թերևս Տեր Հորը ճանաչող ներկաների համար ընկալելի լեզվով և քննելի են վերջին շրջանում հոգևոր առաքելության նսեմացման փորձերի լույսի ներքո: Այլ հարց է, որ իր մտքերի ձևակերպումների մեջ իմ հոգևոր եղբայրը պետք է զերծ մնար հուզականությունից։ Պետք չէ այդ ամենը ընդհանրացնել, ջանալ շահարկել: Պետք է դրանք դիտարկել Հայոց Եկեղեցու և նրա առաքելության նկատմամբ վերջին շրջանում իրականացվող հարձակումների ֆոնին, ինչը մեծ անհանգստություն և ընդվզում է առաջ բերել ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքի մեր տարբեր համայնքներում ու թեմերում: Հասկանալի է, որ, հակառակ բոլոր տեսակի ցեխարձակումների, հայ հոգևորականից ակնկալությունը շատ մեծ է, ինչը մեծ պատասխանատվություն է դնում յուրաքանչյուր եկեղեցականի ուսերին: Մյուս կողմից համայնքն է պահում եկեղեցուն և եկեղեցականին` կարևորելով ու գնահատելով նրա առաքելությունը, և այս իմաստով հոգևոր հովիվը կարող է զրուցել իր համայնքի հետ։ Այստեղ ամենքս` եկեղեցական և ժողովուրդ, անելիք ունենք: Լիահույս ենք, որ որոշ շրջանակների կողմից ջանասիրաբար առաջ մղվող հակաեկեղեցական ու հակապետական գործունեությանը վերջ է դրվելու։ Եվ խորհուրդ այս կապակցությամբ արտահայտվել շտապող քրիստոնյաներին՝ ի վերջո չպետք է մոռանալ Ղուկ. 6։44 ավետարանական պատգամը։  Վահրամ քահանա Մելիքյան

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Մահացել է դերասան Թիմ Քարրին Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը Ադրբեջանի քարոզչամեքենան ոգեւորությամբ է արձանագրում Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը. քաղաքագետ Ողբերգական դեպք Սևանում․ ջրասուզակը լճից դուրս է բերել տղամարդու մարմին, պարանոցին կապված քար է եղել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի փոխղեկավար է նշանակել Բժշկության Ավետարանը օգոստոսի 30-ին կբերվի Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի Meta-ն 1,7 մլրդ կվճարի ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության վերաբերյալ պատմական համաձայնագրի շրջանակում ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներին. փաստաբան Հերթական անգամ փորձում են դատել Արցախի և Հայաստանի հաղթանակած նախագահ Քոչարյանին․ Գալստյան Իսրայելցի պաշտոնյա․ «Թուրքիայի հետ պատերազմի հավանականությունը չափազանց ցածր է» Վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ․ Սիրուշոյի արձագանքը երկրի վարչապետի հայտարարություններին Եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով և սպառնալիքներով․ Մայր Աթոռ Դուք մարդ չե՛ք, եթե էդքան կարող եք, եկեք ու իմ դիմաց դա ասեք․ Արամ Սարգսյանի կոշտ խոսքը (video) Հովիկ Աբրահամյանը խոսեց որդու մասին (video) Նիկո՛լ, հենց հիմա պատասխանիր՝ Գրիգոր Լուսավորիչը Աստծո հետ խնդիր ունի՞․ Անժելա Թովմասյան (video) Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու նոր որոշում է կայացվել Իրավիճակը սրվեց․ Լևոն Քոչարյանն արձագանքեց Ալեքսանյանին, երբ վերջինս Լևոն Քոչարյանի երեխաներից խոսեց (video) Արայիկ Հարությունյա՛ն, ձեր տրավմաների համար մենք մեղավոր չենք․Ագնեսա Խամոյանի սուր ու փաստերով խոսքը (video) Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ջրվեժի և Մինսկի-Միկոյան փողոցների հատվածում կփոխվի գլխավոր ճանապարհի նշանը Առուշ Առուշանյանի հետ այսօր կապ ունե՞ք․ Իրինա Յոլյանի պատասխանը (video) ՔԿ-ից հաստատում են՝ Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը ձերբակալվել է ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am