Վարդենիսում 73-ամյա կինը կացնով սպանել է ամուսնուն, անդամահատել դիակն ու լցրել երկաթգծի տարածքը

Բաքվից փախած ու Վարդենիսի շրջանի գյուղերից մեկում հանգրվանած ընտանիքում 1998 թվականի օգոստոսին ծանր հանցագործություն կատարվեց 73-ամյա Ոսկի Ն.-ի ձեռքով: Գյուղը սարսռած՝ կատարածի մանրամասներն իմանալով… Ոսկին որբացել էր յոթ տարեկանում: Որբացած աղջկան Ղարաբաղի Մարտունու շրջանից Բաքվի իր տուն էր տարել ու պահել հորեղբայրը: Վատ չէր պահել: Իսկ երբ ժամանակը եկել, ու Ոսկին հորեղբորը ծանոթացրել էր հավանած տղայի հետ, հորեղբայրը դեմ էր կանգնել: Ոսկին պայքարել էր իր ընտրյալի համար: Եվ հորեղբայրը այլևս չէր դիմադրել, միայն ասել էր. «Գնա՛, բայց մեղքը քո վիզը…»: Շատ տարիներ անց ծանր մեղքը, իրոք, շուլալվել էր Ոսկիի «վզին»… Գործով կայացված դատավճռում արձանագրված է. «Ամբաստանյալ Ոսկի Ն.-ի ամուսնական կյանքը հենց սկզբից անհաջող էր դասավորվել: Ընտանիքում կռիվն ու անախորժություններն անպակաս էին: Ամուսինը մշտապես խմել, ծեծել է կնոջը, ստորացրել նրա մարդկային արժանապատվությունը: Կինը հանուն երեք անչափահաս երեխաների՝ տարիներ շարունակ համբերությամբ տարել է ամուսնու բոլոր արարքները…»: Ոսկի Ն.-ն 1978 թվականին՝ դեռևս Բաքվում ապրելու ժամանակ, ամուսնալուծվել էր, բայց նախկին ամուսինները շարունակել էին ապրել նույն հարկի ներքո: 1989 թվականին Ոսկի Ն.-ի ընտանիքը, նաև՝ նախկին ամուսինը, Բաքվից փախել են Հայաստան, բնակություն են հաստատել Վարդենիսի շրջանում: Հայաստանում ամուսինները վերագրանցել են իրենց ամուսնությունը, սակայն նրանց տանը խաղաղություն չի տիրել: Ամուսինը՝ Ռաֆիկը, շարունակել է ծեծել ու ստորացնել կնոջը: Հերթական անգամ ամուսինները վիճել են 1998 թվականի օգոստոսի 4-ին: Ռաֆիկը գոռգոռացել է, հարձակվել կնոջ վրա: Ոսկին գլուխն ազատելու համար տանից դուրս է եկել, սպասել, որ Ռաֆիկը մի քիչ հանգստանա: Կինը տուն է վերադարձել ժամը 22-ի սահմաններում: Հենց տուն է մտել, Ռաֆիկը պառկած տեղից վեր է կացել, գնացել է միջանցք ու վերադարձել է կացինը ձեռքին: «Հիմա քեզ սատկացնելու եմ»,- սպառնացել է Ռաֆիկը, մոտեցել է կնոջն ու բարձրացրել է կացինը: Ոսկին վախից ուժգին հրել ու վայր է գցել դիմադրության չսպասող ամուսնուն: Հետո կուտակված զայրույթը չզսպելով՝ Ոսկին հանկարծակիի եկած ամուսնու ձեռքից խլել է կացինը, սուր մասով հարվածել է Ռաֆիկի պարանոցին: Դրան հաջորդել են ևս 4-5 հարվածներ: Ամուսնուն սպանելուց հետո Ոսկին ցանկացել է թաքցնել հանցագործության հետքերը: Նա որոշել է անդամահատել դիակը: Տուժողի արյունոտ հագուստը հանել, գցել է տան մոտի փոսն ու ծածկել է: Այնուհետև կացնով, սղոցով ու դանակով անդամահատել է դիակը, մարմնամասերը պայուսակով տարել, լցրել է գոմի մոտի՝ 200 լիտր տարողությամբ ջրով լի տակառի մեջ: Այնուհետև Ոսկին, ըստ դատավճռի, լվացել է տան արյունոտ հատակն ու վերացրել է արյան հետքերը: Պառկել է քնելու: Արթնացել է առավոտյան ժամը 6-ի սահմաններում: Ջրով տակառից հանել, պայուսակի ու պարկի մեջ է լցրել սպանված ամուսնու մարմնամասերը, տարել, դատարկել է գյուղի մերձակայքով անցնող երկաթգծի տարածքում… Վերադարձել է տուն, մղձավանջային օրեր է անցկացրել… Սպանության հաջորդ օրը գյուղի երկու անչափահաս տղաներ երկաթգծի տարածքում հայտնաբերել են մարդկային մարմնամասերը… Լուրը արագ տարածվել է գյուղում: Ժամանել են իրավապահները: Հայտնաբերված ձեռքի վրա դաջվածք կար՝ Վարյա… Ռաֆիկի սիրած աղջկա անունն էր՝ երևի նա էլ առաջին սեր էր ունեցել, իսկ Ոսկիի նկատմամբ հիմնականում չարություն էր զգացել… Դաջվածքն օգնել է, որ արագ բացահայտեն՝ ում մարմնամասերն են լցված երկաթգծի տարածքում: Սպանությունը նույնպես շուտով բացահայտվել է՝ Ոսկին համարյա անմիջապես խոստովանել է կատարածը… Ոսկի Ն.-ն մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար և դատապարտվել է 9 տարի ազատազրկման…

դիտվել է 220 անգամ
Լրահոս
Մահացել է դերասան Թիմ Քարրին Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը Ադրբեջանի քարոզչամեքենան ոգեւորությամբ է արձանագրում Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը. քաղաքագետ Ողբերգական դեպք Սևանում․ ջրասուզակը լճից դուրս է բերել տղամարդու մարմին, պարանոցին կապված քար է եղել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի փոխղեկավար է նշանակել Բժշկության Ավետարանը օգոստոսի 30-ին կբերվի Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի Meta-ն 1,7 մլրդ կվճարի ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության վերաբերյալ պատմական համաձայնագրի շրջանակում ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներին. փաստաբան Հերթական անգամ փորձում են դատել Արցախի և Հայաստանի հաղթանակած նախագահ Քոչարյանին․ Գալստյան Իսրայելցի պաշտոնյա․ «Թուրքիայի հետ պատերազմի հավանականությունը չափազանց ցածր է» Վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ․ Սիրուշոյի արձագանքը երկրի վարչապետի հայտարարություններին Եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով և սպառնալիքներով․ Մայր Աթոռ Դուք մարդ չե՛ք, եթե էդքան կարող եք, եկեք ու իմ դիմաց դա ասեք․ Արամ Սարգսյանի կոշտ խոսքը (video) Հովիկ Աբրահամյանը խոսեց որդու մասին (video) Նիկո՛լ, հենց հիմա պատասխանիր՝ Գրիգոր Լուսավորիչը Աստծո հետ խնդիր ունի՞․ Անժելա Թովմասյան (video) Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու նոր որոշում է կայացվել Իրավիճակը սրվեց․ Լևոն Քոչարյանն արձագանքեց Ալեքսանյանին, երբ վերջինս Լևոն Քոչարյանի երեխաներից խոսեց (video) Արայիկ Հարությունյա՛ն, ձեր տրավմաների համար մենք մեղավոր չենք․Ագնեսա Խամոյանի սուր ու փաստերով խոսքը (video) Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ջրվեժի և Մինսկի-Միկոյան փողոցների հատվածում կփոխվի գլխավոր ճանապարհի նշանը Առուշ Առուշանյանի հետ այսօր կապ ունե՞ք․ Իրինա Յոլյանի պատասխանը (video) ՔԿ-ից հաստատում են՝ Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը ձերբակալվել է ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am