Ուորլիքը մեկնել է Վիեննա. նա կմասնակցի համանախագահների հետ հանդիպմանը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի էջում հայտնել է, որ մեկնում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա, որտեղ վաղը պետք է կայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ջեյմս Ուորլիք՝ ԱՄՆ ու Պյեր Անդրե ՝ Ֆրանսիա) հանդիպումը: Քննարկվելու են ղարաբաղյան համակարտության գոտում շփման գծում հրադադարի ռեժիմի լայնածավալ խախտումները: «Մեկնում եմ Վիեննա, որտեղ, կարծում եմ, հետաքրքիր է լինելու»,- գրել է Ուորլիքը:
