«Թավշյա» արկածախնդրությունն ընդդեմ քաղաքական ռացիոնալիզմի

Մարգարիտա Սիմոնյանի լրագրողական հետաքնության արդյունք հանդիսացող հայտնի տեսանյութում ակնհայտ երևում է, որ Նիկոլի <<Իմ քայլը>> խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հովանավորությամբ Երևանում կազմակերպված թրեյնինգի ժամանակ հետխորհրդային, հատկապես ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ երկրների այսպես կոչված քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչների և ուսանողների ներկայացնում է ՝ ինչ է գունավոր հեղփոխությունը և հայաստանյան օրինակով փորձում ցույց տալ, թե ինչպես կարելի է դրան հասնել: Ասել, որ Նիկոլ Փաշինյանը այս ամենից տեղյակ չէր, մեղմ ասած, զավեշտ է: Բայց ի՞նչ նպատակ է սրանով հետապնդում հայաստանյան թավշյա իշխանությունը, արդյո՞ք պատկերացում կազմում են հետևանքների մասին: Ավելորդ լարվածություն առաջ բերելով դաշնակիցների հետ առանց այն էլ ոչ սահուն հարաբերություններում, արդյո՞ք Հայաստանի իշխանությունը մեր անվտանգային հիմնախնդիրները չի դնում սպառնալիքի տակ: Ինչու՞ իշխանությունն ամենաբարձր մակարդակով չի արձագանքում այս խնդրին: Արդյո՞ք Փաշինյանի վերջին <<չստացված>> այցը Ռուսաստան հենց նմանատիպ արկածախնդրություններով չէր հիմնավորված, երբ Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը ոչ ավել ոչ պակաս հայտարարեց, թե Փաշինյանի հետ հանդիպման համար Ռուսաստանի նախագահի գրաֆիկում ազատ ժամանակ չկա... Արտաքին քաղաքականությունը պահանջում է ռացիոնալ մոտեցումներ և պրագմատիկ կեցվածք: Պետք է կարողանալ ճշգրիտը նույնացնել օգտավետի և օգտակարի հետ, եթե հիմքում իսկապես անվտանգային հիմնարար շահերն են: Հասկանալի է, որ Փաշինյանի համար նախընտրելի են Մակրոններն ու Ջասթին Թրյուդոները, այլ ոչ Պուտինները, բայց կա գեոքաղաքական ճշմարտություն, որը ժամանակին արտահայտել է 20-րդ դարի խոշորագույն դիվանագետներից Լորդ Քերզոնը. <<երբ կա նպատակահարմարություն, ֆիլանտրոպիան իր տեղը պետք է զիջի քաղաքականությանը>>:

դիտվել է 164 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am