Կոռուպցիոն սկանդալ․ Մարգարիտա Գրիգորյանը ԱՄՆ-ում կնքել է պայմանագիր 6 տարի առաջ դադարեցված ընկերության հետ.Irakanum.am

Դեռ երկու ամիս առաջ մեր  կողմից պաշտոնական հարցում էր ուղարկվել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին տեղեկամալու համար, թե ո՞ր կազմակերպության հետ պայմանագրի շրջանակներում է Հանրային հեռուստաընկերությունը ցուցադրում իր հաղորդումները ԱՄՆ-ում, և արդյո՞ք տվյալ կազմակերպությունն ունի իրավունք գովազդներ ցուցադրել և շահույթ ստանալ տեղի գործարարներից, իսկ եթե ունի, որտե՞ղ են ուղղվում այդ եկամուտները։ Մինչ անդրադառնալը պատասխան նամակի բովանդակությանը, նշենք, որ հասցեատիրոջ կողմից այն որքան հնարավոր է «ձգձգվել» է, սակայն մեր համառության ու իրավաբանական մանիպուլյացիաներին չտրվելու շնորհիվ կարողացանք 2 ամիս անց պատասխան կորզել նրանցից։ Մասնավորապես՝ նամակում նշված է բառացիորեն հետեւյալը․ «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պատրաստակամ է համագործակցության բոլոր հեռարձակող ընկերությունների հետ, հեռուստաընկերության ցանցն ու հասանելիությունը ընդլայնելու նպատակով: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հեռարձակվում է Հյուսիսային Ամերիկայի տարածքում արբանյակային կապի միջոցով (արբանյակային կապը տեխնիկապես ապահովում է GlobeCast France ընկերության կողմից): Տվյալ դեպքում Հանրային հեռուստաընկերությունը, համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, իրավունք ունի տեղադրել գովազդային նյութեր Հանրային հեռուստաընկերության արբանյակային կապով հեռարձակումներում: Հայաստանի հանրային հեռուստաընկերության (այսուհետ՝ Հանրային հեռուստաընկերություն) որոշ հաղորդումներ նաև վերահեռարձակվում են ԱՄՆ տարածքում պայմանագրային հիմունքներով՝ Panarm Inc. ընկերության կողմից, 2014թ. նոյեմբերի 1-ին կնքված լիցենզային և վերահեռարձակման պայմանագրերի հիման վրա։ Հանրային հեռուստաընկերությունը որևէ առնչություն չունի Panarm Inc ընկերության կողմից իր սեփական ալիքով ցուցադրվող գովազդի և այդ գովազդից ստացվող հասույթի հետ: Վերոնշյալ ընկերությունն ինքնուրույն է որոշում իր գովազդային քաղաքականությունը և այն որևէ կերպ չի վերաբերում Հանրային հեռուստաընկերությանը»: Առաջին հայացքից ամեն բան նորմալ է, սակայն Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ որ Հյուսիսային Ամերիկայի տարածքում Հանրային հեռուստաընկերության հաղորդումները ցուցադրվում են կաբելային կապի միջոցով, այլ ոչ թե արբանյակային, շատ պարզ պատճառով․ GlobeCast France ընկերությունը դադարել է գոյություն ունենալ դեռ 6 տարի առաջ՝ 2013թ․-ի հուլիս ամսից։ Ստացվում է Հանրային հեռուստաընկերության հաղորդումներում դրվող գովազդները ներկա պահին անօրինական են, քանի որ հեռարձակումն իրականացվում է միայն կաբելային կապի միջոցով։ Հատկանշական է, որ կա նաև մտավախություն կոռուպցիոն գարծարքների՝ արդյո՞ք Հանրայինը վճարում է կատարում GlobeCast France ընկերությանը, և ուր են գնում այդ գումարները, եթե այն գոյություն չունի։ Իսկ թե որքա՞ն գումար է ստանում Հանրային հեռուստաընկերությունը Panarm.inc ընկերության հետ պայմանագրի շնորհիվ, դեռևս մնում է անհայտ։ Միաժամանակ  Հանրային հեռուստաընկերությանը ֆինանսավորողին, այս դեպքում՝ ՀՀ Կառավարության ուշադրությունն ենք հրավիրում մեկ այլ կարեւոր հանգամանքի վրա։ Խնդիրն այն է, որ ՀՀ քաղաքացու հարկերի հաշվին Հանրայինում ստեղծվող ցանկացած արտադրանք ավելի շուտ է ցուցադրվում ԱՄՆ-ում,  այլ հեռուսաընկերության միջոցով, քան՝ Հայաստանում։ Արդյունքում ՀՀ հարկատուները վճարում են ուշացած ապրանքի համար, ինչի արդյունքում նվազում է նաեւ ԱՄՆ-ում հեռարձակվող Հանրայինի  հեռուստադիտողների քանակը, քանի, որ նրանք այն հացրել են դիտել արդեն իսկ Panarm Inc. Ընկերության միջոցով։

դիտվել է 286 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am