«Ոչինչ չի փոխվել.հեղափոխության մասին բուհերում չեն էլ լսել». Լևոն Չուկակլյան

«Միտք» կրթական-երիտասարդական նախաձեռնության հիմնադիր Լևոն Չուկակլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, 2018 թվականի ապրիլի 13-ին Ձեր քայլարշավի ընթացքում, երբ Դուք հասաք Երևան, ես և ընկերներս Ձեր խմբին միացանք ու միասին մուտք գործեցինք ԵՊՀ։ Անկեղծորեն ասեմ մինչև այդ որպես քաղաքական գործիչ` Ձեր, ինչպես նաև Ձեր կուսակցության հանդեպ վստահություն չունեի և շատ անգամ սուր քննադատել էի Ձեր գործունեությունը և կատարած քայլերը։ Սակայն որոշեցի հավատալ Ձեզ ու Ձեր այդ ժամանակվա փոքր թիմի հետ մուտք գործեցի ԵՊՀ։ Բուռն ոգեշնչված էի, երբ Դուք ցույց տվեցիք, որ Ձեր համար շատ մեծ դեր ունի ազատ ու անկախ ուսանողի գաղափարը, ուսանողակենտրոն ու կուսակցականացվածությունից զերծ համալսարան ունենալը։ Մենք ընկերներով դրան հաջորդող օրերին ներդրեցինք ինչ կարող էինք, որպեսզի հեղափոխությունը հաջող ընթացք ունենա և մեր ունեցած խնդիրներն էլ իրենց լուծումը ստանային։ Ուսանողներով մի մեծ բռունցք դարձած հեղափոխության շատ մեծ ծանրություն մեզ վրա վերցրինք ու ինքներդ էլ կխոստովանեք մեր շարժիչ ուժ լինելու մասին։ Եղավ հեղափոխություն, եղավ նոր զարթոնք, որը պետք է հստակ ու թիրախային, գաղափարական ու արժեքային լուրջ կոնցեպցիաներով փոփոխություններ գրանցեր մեր երկրի պատմության մեջ։ Հավատով լցված ներգրավվեցինք հետհեղափոխական կարևոր գործընթացներին` համալսարանական ակտիվ խմբերի ձևավորում, ուսանողությանը հուզող հիմնախնդիրների ուսումնասիրություն և օրինագծերի մշակում, քաղհասարակության հզորացում, հակահեղափոխական ուժերի դեմ պայքար, ընտրությունների արդար ու թափանցիկ անցկացման համար դիտորդական առաքելություններ և շատ այլ գործեր, որոնց թվարկումը չափազանց երկար գործընթաց է։ Այսպիսով եթե խոսենք մեր արածների ու Ձեր չարածների մասին, ապա Դուք այս խաղում միգուցե «պարտված» դուրս գաք։ Սակայն փորձելով չհամեմատել կարող եմ հաստատապես պնդել, որ բուհերում Ձեր կողմից ստորագրված ու կատարած փոփոխությունները 9 ամիսների ընթացքում անբավարար են, ոչինչ չի փոխվել, մեկ-մեկ մտածում եմ, որ հեղափոխության մասին բուհերում չեն էլ լսել։ Չգիտեմ, միգուցե չեք էլ տեսել, թե ում որտեղ եք նշանակում կամ մեզ` Ձեր գործերում վերջին տեղն եք հատկացրել, բայց Ձեզ դիմում եմ առաջին ու վերջին անգամ, մի՛ մոռացեք Ձեր տված խոստումները և մի լսեք նրանց ովքեր Ձեզ զեկուցել են գրանցված լավ քայլերի մասին, հավատացեք դրանք կոսմետիկ ու անարդյունավետ փոփոխություններ են եղել։ Հուսով եմ իմ հետագա պայքարը Ձեր և Ձեր որդեգրած քաղաքականության դեմ չի լինի, այլապես պատմությունը կրկնվելու սովորություն ունի։

դիտվել է 413 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am