РЕН TV. Ինչի համար են դատում Հայաստանի նախկին նախագահ Քոչարյանին/տեսանյութ/

Երեւանում ընթանում է աղմկահարույց դատավարություն. մեղադրյալի աթոռին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Տեղական լրատվամիջոցները գրում են, որ գործն ունի քաղաքական ենթատեքստ: Իսկապես, դատախազությունը չի կողմնորոշվում՝ ինչ է ուզում ապացուցել: Նախկին առաջնորդը մեղադրվում է մեկ կոռուպցիայի, մեկ լիազորությունները չարաշահելու, մեկ  իշխանությունը զավթելու համար, գրում է РЕН TV-ն: Հանրապետության Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի դիմումը: Թեպետ, այդ մասին գրել են տեղական ոչ բոլոր լրատվամիջոցները. հանրապետությունում ներկայումս դա թրենդային է: Ռոբերտ Քոչարյանն այժմ աղմկահարույց եւ ըստ էության, եզակի դատավարության մասնակից է: Նախկին նախագահը մեղադրվում է (ոչ ավել, ոչ պակաս) սահմանադրական կարգը բռնի տապալելու համար, ինչն ինքնին անհեթեթություն է, որովհետեւ 2008 թվականին նրա իշխանությունը լիովին օրինական էր: Իսկ ցուցարարները գրավել էին կառավարական տարածքները, հարձակվել ոստիկանության վրա եւ այրել մեքենաները փողոցներում: Ըստ պաշտոնական տվյալների՝ մահացել էր 9 մարդ, եւս մի քանի հարյուրը տեղափոխվել էին հիվանդանոց: Տուժածների մեջ էին, օրինակ, տասնյակ ոստիկաններ՝ այրվածքներով եւ վնասվածքներով: Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանին հաջողվել էր հասնել հանգուցալուծման, որից հետո իր լիազորությունների ժամկետը սպառվել էր, եւ նա հեռացել էր պաշտոնից: Տասը տարի ոչ մեկի մտքով չէր անցնում մեղադրանք առաջադրել նրան: Իրավապահ մարմինները հետաքրքրվել են նրանով միայն անցյալ տարի ամռանը՝ Հայաստանում իշխանափոխությունից անմիջապես հետո: Սկզբում Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տվել եւ հայտնել քաղաքականություն վերադառնալու մասին: Իսկ արդեն մի քանի օր անց նրա տանը խուզարկություն էր կատարվել: Հարուցվել է քրեական գործ: Չնայած անձեռնմխելիությանը, որը օրենքով երաշխավորված է նախկին նախագահին, նա այժմ գտնվում է բանտում: Այդ ամբողջ ժողովրդավարական փոփոխությունների ֆոնին, որոնց մասին բազմիցս բարձրաձայնել է հանրապետության նոր իշխանությունը, այն, ինչ տեղի է ունենում, առնվազն տարօրինակ է: Նախկին նախագահը, հաշվի առնելով  գործի հանգամանքները, քաղբանտարկյալ է: Նրա փաստաբաններն արդեն ուղարկել են բողոքներ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am