Պարո՛ն վարչապետ, բացատրություն կպահանջե՞ք Լենա Նազարյանից՝ ինչո՞ւ է միացել հակապետական կոչին. Արշակ Զաքարյան (տեսանյութ)

«Այսօր հերթական շրջայցն էի անում ֆեյսբուքում ու աչքս ընկավ հայտնի ֆեմինիստ Աննա Նիկողոսյանի գրառումը , որտեղ գրված է «Ոչ պետությանը, Ոչ սահմաններին, Ոչ հայրշխանությանը, Ոչ տերերին»: Եվ ես տեսա, որ, ցավոք 37 հոգի կա ֆեյսբուքի հայության մեջ, որոնք նման հակապետական, հակազգային կոչին արձագանքել են», - գրում է կինոռեժիսոր, սցենարիստ Արշակ Զաքարյանը: Սակայն Արշակ Զաքարյանին առավել զարմացրել է այն հանգամանքը, որ ֆեմինիստի գրառմանը հավանություն տվողների ցանկում կարդացել է Լենա Նազարյանի՝ Ազգային ժողովի ներկայիս փոխնախագահի անունը: «Հույս ունեի, կստուգեմ ու կտեսնեմ, որ սխալվում եմ, և չի կարող պատահել, որ պետության օրեռնսդիր մարմնի ղեկավարը լինի նման ազգադավ կոչը հավանողների մեջ: Ցավոք, պարզվեց, որր Նազարյանը իր հավանության նշան է դրել այդ հակապետական, հակազգային կոչի տակ: Ու սա տարբեր հարցեր առաջացրեց իմ մեջ»: Զաքարյանը հիշեցնում է, որ. «Վերջերս վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը, որն ընդամենն արտահայտվել էր ու իրականությունն էր ասել երկրի առաջին նախագահ Լևոր Տեր- Պետրոսյանի մասին, ՀՀՇ կարկառուն դեմքերից մեկը, որը նաև այսօր վարչապետի խոսնակն է՝ Վլադիմիր Կարապետյանը, գրել էր, որ վարչապետը Սրբուհի Ղազարյանից բացատրություն է պահանջել, թե ինչո՞ւ է այդպես արտահայտվել: Արդյոք, վարչապետը բացատրություն կպահանաջի՞ Լենա Նազարյանից, թե ինչպե՞ս է «Քաղաքացիական պայմանագրի. կարկառուն դեմքը Աժ խոսնակը հավանություն տալիս Ոչ պետությանը ոչ սահմաներին հակապետական կոչին»: Զաքարյանը, միաժամանակ, հիշեցնում է, որ այդ կոչին հավանության արժանացրածների շարքում է իշխանական կուսակցության՝ ՔՊ-ի հոգեբարձուների խորհրդրի անդամ Լառա Ահարոնյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am