Յուրի Խաչատուրովն ու Մովսես Հակոբյանը մեկնել են Արցախ
Hayeli.am-ի տեղեկություններով`երեկ Արցախ են մեկնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, Արցախի նախկին ՊՆ Մովսես Հակոբյանը (Մոսի) -ն: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր առավոտից Հայաստանի տարբեր շրջաններից Արցախ են մեկնել Երկրապահ կամավորների նախապես հավաքագրված ջոկատները: Երկրապահները Ստեփանակերտից պատրաստվում են մեկնել առաջնագիծ: Նշենք նաև, որ սահմանապահ գյուղերում ընթանում են տարհանման աշխատանքներ: Տարհանում են հիմնականում կանանց և երեխաներին:
