Մինսկի խմբի համանախագահներին կոչ ենք անում անցնել հասցեական գնահատականների
Արդեն երկու օր է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի խաղաղ
բնակչության նկատմամբ իրականացնում է ակնհայտ ռազմական
գործողություններ՝ օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ։
Ու թեև ժամեր առաջ ադրբեջանական կողմը հայտարարել է, թե
միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն իրականում շարունակվում
են ադրբեջանական սադրիչ ռազմական գործողությունները և
հրետակոծությունը Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի
նկատմամբ։
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում Մինսկի խմբի
համանախագահներին, միջազգային կառույցներին և քաղաքակիրթ
աշխարհին , կողմերի միջև հավասարության նշան դնող
հայտարարություններից ու կոչերից անցնել հասցեական
գնահատականների և մշակել կոնկրետ գործողությունների պլան՝
Ադրբեջանի սանձարձակ պատերազմական գործողություններին վերջ
դնելու համար։ Այլապես, ռազմական գործողությունները կտարածվեն
ամբողջ տարածաշրջանով, որն էլ հղի է մոլորակի վրա մի նոր թեժ կետի
առաջացմամբ՝ իր բոլոր վտանգավոր հետևանքներով։
Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն
