Եթե ես իմանայի, որ «Իմ քայլ»-ում թելադրելով են շնչում, ապա ես քայլ չէի անի այս կուսակցության մեջ լինելու. Սոֆյա Հովսեփյան. news.am

Տարբեր կայքերի միջոցով տարածվում էր այն գաղափարը, որ փոխզիջումների պետք է գնալ՝ անտեսելով անգամ կառավարության, մեր վարչապետի հստակ դիրքորոշումը, որ որեւէ կերպ չէր համընկնում այդ մոտեցումներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի վերաբերյալ իր սկանդալային հայտարարությանն ու դրան հաջորդած արձագանքներին: «Հասկանալի էր, որ հստակ տեղեկատվական պատերազմ է սկսվել, այսինքն ժողովրդի մեջ ալիք բարձրացնել, որ Փաշինյանը պատրաստ է փոխզիջումների տարբերակին, այն է՝ հող հանձնել խաղաղության դիմաց; Վերջին 2-3 օրերին մի քանի կայքերով տարածվեց Լեւոն Զուրաբյանի հարցազրույցը, որը տվել էր ադրբեջանական կայքին, որտեղ հստակ նշվում էր, որ Ադրբեջանի շահերից է բխում փոխզիջումների մասին քննարկումը եւ իրենց փոխզիջումների օրակարգը ոլորիս հայտնի խաղաղության դիմաց տարածքները զիջելն էր: Անընդհատ տարածելով սոցիալական ցանցերում, սա արդեն հստակ ուղերձ է, որ կա այսպիսի տրամադրվածություն: Այսինքն անտեսվում է մեր կառավարության հստակ դիրքորոշումը, որ որեւէ զիջման մասին խոսք չի կարող լինել, որ «խաղաղության դիմաց տարածքների» մասին խոսք լինել չի կարող, որ Արցախը պետք է դառնա բանակցող կողմ: Ես սրան արձագանքեցի, միգուցե իրենց գնահատականով կոպիտ, բայց դա իմ սուբեյկտիվ մոտեցումն է: Ես չեմ պատրաստվում իմ սուբյեկտիվ մոտեցումն ինչ-որ անձանց հետ կապեմ: Եթե այսօր մանդատ ունեմ, դա չի նշանակում, որ այդ պահից պետք է դադարեմ գործել որպես այն մարդը, ով գործել է հանուն հայրենիքի»,-հայտարարեց Սոֆիա Հովսեփյանը: Նա նշեց, որ ՀԱԿ անդամների կողմից հարձակումը սպասելի էր. «Այն մարդիկ, որոնք ասում էին՝ դու ինչ ես արել այս երկրի համար, այդ մարդկանց 80 տոկոսը շատ լավ ճանաչում է Սոֆյա Հովսեփյանին, որ նա միայն այս երկրի համար է ապրել: Հայտարարեցին, որ չեմ հասկանում բանակցային գործընթացից, որ այդ գործընթացն իր մեջ ներառում է փոխզիջումներ: Մինչդեռ ինչպես պարոն Փաշինյանն է ասել՝ ի՞նչ փոխզիջման մասին է խոսքը, ի՞նչ եք ակնկալում փոխզիջում ասելով: Այսինքն մեր տեսակետը հստակ արտահայտված է եղել: Իսկ վերջին գրառումս եղել է այն մասին, որ ՀԱԿ-ի շատ անդամներ, իրենց գրառումներով նշել են Լիլիթ Մակունցին, Ռուբեն Ռուբինյանին, Արարատ Միրզոյանին պահանջում են, որ պետք է զրկել ինձ պատգամավորական մանդատից: Եթե ես իմանայի, որ «Իմ քայլը» դաշինքն այն դաշինքն է, որտեղ թելադրելով են շնչում, ապա ես քայլ չէի անի այս կուսակցության մեջ լինելու: Այստեղ մարդիկ ունեն իրենց ազատ խոսքի, ազատ մտքի իրավունքը, որեւէ կերպ կաշկանդված չեն սկզբունքայնություն ցուցաբերելու: Որեւէ մեկը, բացի այն մարդկանցից, որոնք Սոֆյա Հովսեփյանին ընտրել են պատգամավոր, որեւէ մեկը չի կարող ինձ զրկել մանդատից»,- հայտարարեց իշխող ուժի պատգամավորը: «Որեւէ քննարկում իմ գործընկերների հետ չեմ ունեցել, չի կարող լինել որեւէ փոխզիջում, որն առաջ է քաշում ՀԱԿ-ը: Ես որեւէ մեկին չեմ ներգրավել այս ամենի մեջ: Ես պատգամավոր լինելուց զատ նաեւ մարդ եմ, ով ուներ իր սկզբունքները եւ դրանք երբեւէ թաքցված չեն եղել: Երբ ինձ ընտրել են, հավատալով իմ սկզբունքներին, ընտրել են պատգամավոր: Թող երբեւէ որեւէ մեկը չփորձի կաշկանդել իմ այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում եմ: Ինչ է նշանակում, որ եթե գնում ենք բանակցությունների, ապա պետք է լինի փոխզիջում: Նիկոլ Փաշինյանն այն միակ գործիչն էր, որ հենց առաջին օրից պահանջեց Արցախի ներգրավվածությունը բանակցություններին»,- ասաց նա: Նշենք, որ օրերս Լեւոն Զուրաբյանը հարցազրույց էր տվել ադրբեջանական մամուլին, որտեղ նշել էր, որ պետք է պատրաստ լինել զիջումների: Դրանից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անդրադառնալով դրան գրառում էր արել, որտեղ նշել էր. «Ես պատրաստ եմ փոխզիջման. Դաշտային Արցախն ամբողջությամբ կփոխարինեմ ձեր նման անհայրենիք կերպարների հետ»: news.am

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Մայիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 0․7 °C-ով, տեղումները նվազել են մոտ 27 %-ով Վթարված ավտոբուսից երեք երեխա տեղափոխվել է Երևան՝ լրահետազոտման․ ՆԳՆ Սրանք լա՛վ գիտեն՝ էդ մարդկանց գլխին չե՛ն կարող «զենքը դնել» ու տանել ընտրությունների․ Իշխանյան (video) #ՀԻՄԱ. «Փաշինյանը լա՛վ գիտեր՝ հենց այդ պահին հայտնվելու էր բանտում». Հարութ Սասունյան (video) «Թուրքական մամուլը խայտառակ թվեր է հրապարակել Աննայի ծախսերից»․ Համբիկ Սասունյան (video) «Նիկո՛լ, ո՞վ է Աննան… մեր փողերով էս ու՞ր ես ճանապարհում». քաղաքացի (video) Ստեփան, չես ամաչու՞մ․․․ Ռուբեն Հակոբյան «Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան (video) Վախենում են, որ հանրությունը կհասկանա՝ ինչ է կատարվում․Դավիթ Ղազինյան (video) ՇՏԱՊ. Հաջիևը եկել է նոր տարածքների հետևից. Հայաստանը ներսից սկսում են «լափել». Համբիկ Սասունյան (video) Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (video) Միլիոնավոր պարգևավճարներին զուգահեռ Փաշինյանը նորից խոսեց թոռակառուների փողից․․․ (video) Թրամփը դադարեցրել է Գազայի հատվածում Իսրայելի նոր գործողության նախապատրաստումը Դավիթ Ղազինյանը կկալանավորվի՞․․․ Ղազինյանի մեկնաբանությունը (video) Թրամփը դադարեցրել է Գազայի հատվածում Իսրայելի նոր գործողության նախապատրաստումը Լսե՛ք Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը․ ու՞մ մասին է խոսքը գնում․ Արամ Վարդևանյան (video) «Արարատ» թենիսի կորտերի դռների կապարակնիքները քննիչները գիշերը հեռացրել են. «Փաստինֆո» Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան Լա՛վ լսեք՝ մենք թույլ չենք տա՝ սա մնա անպատիժ. Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան (video) «Կեղծված» բառը դեռ մեղմ է ասված՝ նկարագրելու համար Հայաստանի ընտրությունների խայտառակությունը. Ռոբերտ Ամստերդամ Իսրայելը մտավախություն ունի, որ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններն օգտագործում է միջուկային ծրագիրն առաջ մղելու համար Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը Գազատար են վնասել. մի քանի բնակավայրերում գազ չկա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am