Պատասխաններ տալու ժամանակը

«Փաստ» թերթը գրում է. «Հետընտրական Հայաստանի գաղջ քաղաքական դինամիկան ընդհատվեց Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկմամբ: Մի քանի օր տեւած եւ նախօրեին ավարտված բուռն քննարկումը մեզ վերադարձրեց անցյալ տարվա երկրորդ կես: Նիկոլ Փաշինյանը իր ամպլուային վերադարձավ, որին գուցե կարոտել էր թե՛ ինքը, թե՛ նրա լսարանը: Չկային միայն հանրապետականները: Ներկա չէին ֆիզիկապես, բայց հոգեպես այնտեղ էին ` իշխանության ելույթներում, նոր ընդդիմությանը վերագրվող քննադատություններում: Ինչեւէ: Հերթական շոուն ավարտվեց, ու հիմա նորից սկսվում է ժամանակավոր դադար: Ենթադրվում է, որ տնտեսական հեղափոխության մասին խոսելուց հետո, այդ հեղափոխական ծրագիրը հաստատելուց հետո կառավարությունն այժմ ողջ թափով պետք է լծվի դրա իրագործմանը: Ու հենց այստեղ է, որ գուցեեւ հասարակական որոշակի շերտերի համար դիտարժան շոուն ավարտվ ում է , սկսվում է արդյունքների գնահատման փուլը: Նախորդ ամիսները արդյունքների առումով հուսադրող չեն եղել` անկախ անընդհատ մեջբերվող վիճակագրական այս կամ այն տվյալներից: Այդ արդյունավետությունը հանրային տրամադրություններում չի արտահայտվում: Արդյունքների բացակայությունն, իհարկե, կարելի է միառժամանակ փոխարինել թշնամու որոնումներով, թշնամիներին ջախջախելով ու այդ ամենի շուրջ իշխանություն–ժողովուրդ կոնսոլիդացիան ապահովելով: Բայց այս պրոցեսը կարող է միայն հետաձգել արդյունքների գնահատումը, չեղարկել չի կարող: Ի վերջո, ցանկացած շոու կարող է հոգնեցնել: Սա` զուտ տեխնիկապես: Հետո էլ հեղափոխությունը չի եղել հանուն շոուների: Նախկինում էլ կային այդ շոուները: Հեղափոխությունը եղել է հանուն արդյունքների: Այնպես որ, այժմ արդյունքներ գրանցելու ժամանակն է: Այդ արդյունքները հասարակությունը պահանջելու է ոչ թե «չարախնդացող» ընդդիմությունից, ոչ թե Լեւոն Տեր–Պետրոսյանից, Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից, ոչ էլ, առավել եւս Աշոտյանից կամ բազմաչարչար Սաշիկ Սարգսյանից, այլ իշխանությունից: Ներկա իշխանությունից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Մահացել է դերասան Թիմ Քարրին Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը Ադրբեջանի քարոզչամեքենան ոգեւորությամբ է արձանագրում Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը. քաղաքագետ Ողբերգական դեպք Սևանում․ ջրասուզակը լճից դուրս է բերել տղամարդու մարմին, պարանոցին կապված քար է եղել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի փոխղեկավար է նշանակել Բժշկության Ավետարանը օգոստոսի 30-ին կբերվի Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի Meta-ն 1,7 մլրդ կվճարի ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության վերաբերյալ պատմական համաձայնագրի շրջանակում ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներին. փաստաբան Հերթական անգամ փորձում են դատել Արցախի և Հայաստանի հաղթանակած նախագահ Քոչարյանին․ Գալստյան Իսրայելցի պաշտոնյա․ «Թուրքիայի հետ պատերազմի հավանականությունը չափազանց ցածր է» Վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ․ Սիրուշոյի արձագանքը երկրի վարչապետի հայտարարություններին Եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով և սպառնալիքներով․ Մայր Աթոռ Դուք մարդ չե՛ք, եթե էդքան կարող եք, եկեք ու իմ դիմաց դա ասեք․ Արամ Սարգսյանի կոշտ խոսքը (video) Հովիկ Աբրահամյանը խոսեց որդու մասին (video) Նիկո՛լ, հենց հիմա պատասխանիր՝ Գրիգոր Լուսավորիչը Աստծո հետ խնդիր ունի՞․ Անժելա Թովմասյան (video) Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու նոր որոշում է կայացվել Իրավիճակը սրվեց․ Լևոն Քոչարյանն արձագանքեց Ալեքսանյանին, երբ վերջինս Լևոն Քոչարյանի երեխաներից խոսեց (video) Արայիկ Հարությունյա՛ն, ձեր տրավմաների համար մենք մեղավոր չենք․Ագնեսա Խամոյանի սուր ու փաստերով խոսքը (video) Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ջրվեժի և Մինսկի-Միկոյան փողոցների հատվածում կփոխվի գլխավոր ճանապարհի նշանը Առուշ Առուշանյանի հետ այսօր կապ ունե՞ք․ Իրինա Յոլյանի պատասխանը (video) ՔԿ-ից հաստատում են՝ Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը ձերբակալվել է ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am