Արցախից Երևան վերադարձող լրագրողների մեքենաները մնացել են ճանապարհին
Գորիս-Եղեգնաձոր ճանապարհը դժվարանցանելի է: Սարավանի ոլորանների հատվածում մեքենաներ են մնացել, առատ ձյուն է տեղում, և մեքենաները չեն կարողանում առաջ շարժվել: Ճանապարհին մնացած մեքենաներից երկուսի մեջ լրագրողներ են, ովքեր վերադառնում են Արցախից: Այս մասին Hayeli.am-ին հայտնեց Արցախից Երևան վերադարձող մեր գործընկեր Գոհար Վեզիրյանը: Լրագրողնների տեղափոխող մեքենաներից մեկը մեծ մեքենայի հետ վթարից խուսափելու պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել ճամփեզրի քարերի մեջ և վնասվել: Բարեբախտաբար տուժողներ չկան:
