ԱԺ բարձր ամբիոնից, ամենաբարձր պաշտոնյայի շուրթերից հնչում են հերթական «օդում կախված լուրերը

«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երբ դու խոսում ես, պետք է հաշվի առնես, որ յուրաքանչյուրը «լսում» է այն, ինչը հաճելի է կամ հակառակը՝ տհաճ իր ականջին։ Մեկը Նիկոլ Փաշինյանի երկօրյա ելույթներից առանձնացնում է աղքատության հաղթահարման իշխանական «բանաձեւը», մյուսը՝ հաթաթաներն ու հեգնանքը, երրորդը՝ հատուկենտ, վախվորած քննադատությունների հանդեպ մերժողական վերաբերմունքը, չորրորդը՝ ՀԴՄ-ներ խփելու հորդորը, հինգերորդը՝ կրուտիտներն ու ժարգոնը, վեցերորդը հիանում է նրա՝ «շշպռելու» շնորհքով, վեցերորդը հռետորական ձիրքով։ Իսկ ես հերթական անգամ արձանագրում եմ, որ ԱԺ բարձր ամբիոնից, ամենաբարձր պաշտոնյայի շուրթերից հնչում են հերթական «օդում կախված լուրերը», մեղադրանքները՝ նախկին ու ներկա ընդդիմախոսների, լրատվամիջոցների, ՀՀ շարքային «աղքատ եւ ծույլ» քաղաքացիների, իր լավատեսությունը չկիսողների, իրենց 8-9 ամսյա գործունեությամբ չհիացողների հասցեին։ Ըմբռնումով եմ մոտենում՝ ծանր բեռ է դրված իշխանության ուսերին եւ կան բոլոր նախադրյալները այդ բեռից սթրեսի մեջ ընկնելու, անհաջողությունների պատճառներն արար աշխարհի վրա բարդելու, անհամբերություն դրսեւորելու համար։ Ի վերջո, ոչ ոք չի կարող ժխտել, որ իրավիճակը բարելավելու ցանկությունը մեծ է։ Այլ բան է, որ կարողություններն են սահմանափակ։ Եվ եթե երկրում բան չի փոխվում, ոչ Էդմոն Մարուքյանն է մեղավոր, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ ԶԼՄ-ները, ոչ էլ միջազգային հանրությունը։ Պարզապես՝ մենք իրավունք ունենք պահանջելու, որ 9 ամսում գոնե սեփական խոսքին հետեւելու, անապացույց հայտարարություններ չանելու, աջուձախ մեղավորներ չփնտրելու իմաստնություն ձեռք բերեին մեր երիտասարդ իշխանավորները։ Հասկանային, որ ավելի լավ է չափազանցված քննադատություն հնչի, քան քննադատողների հանդեպ ատելություն ու ցասում»։

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am