Շտապ. Լավ լուր`սահմանից
Քիչ առաջ Hayeli.am-ին հայտնի են դարձել Լեռնային Ղարաբաղում երեկվանից ընթացող մարտերի ժամանակ հայկական կողմից անհետ կորած մի խումբ հայ զինվորների մասին նոր մանրամասներ: Այսօր արդեն զինվորները վերադարձել են առաջնագիծ` ողջ և առողջ:
Հիշեցնենք,որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր: Լուսադեմին հակառակորդի կողմից ձեռնարկված լայնածավալ հրետակոծությանն ի պատասխան, ՊԲ ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին: Թշնամին զգալի կորուստներ կրելով հետ է շպրտվել:
