Ազգային ժողովում քիչ առաջ ավարտվեց կառավարության ծրագրի նախագծի քննարկումը, ավարտվեցին պատգամավորների ելույթները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր եզրափակիչ ելույթը։
«Ես ուզում եմ ասել, միանշանակ, որ եթե իմ խոսքում որեւէ մեկը մուննաթ կամ հեգնանք է զգացել, ես ներողություն եմ խնդրում, եւ համարում եմ, որ նման հարաբերությունները նոր Հայաստանում տեղ չունեն, եւ կարծում եմ, որ դա սխալ մեկնաբանության արդյունք է, որովհետեւ ես սիրում եմ իմ խոսքը կառուցել ամբողջական, լիարժեք եւ լիաթոք, եւ եթե այսօրվա իմ խոսքում եւ հետագայում ինչ-որ մեկը նման տպավորություն կստանա, թե ես ինչ-որ մեկի վրա մուննաթ եմ գալիս կամ հեգնում, միանգամից ասում եմ, որ դա սխալ տպավորություն է:
Ուզում եմ հիշեցնել, որ երկար տարիներ սա նույնպես մեր երկրի անլուծելի թվացող հարցերի շարքում է եղել, եւ կարող ենք ասել, որ այս խնդիրը լուծված է եւ մենք ունենք նոր որակի խորհրդարան՝ այն պարագայում, երբ ես, շատ ներկաների ճանաչելով, կարող եմ ասել, որ այստեղ արտահայտվել է հնարավոր ինտելեկտուալ պոտենցիալի միայն մի փոքր մասը, եւ ես համոզված եմ, որ այդ պոտենցիալը նոր դրսեւորումներ կունենա եւ մեր նոր օրենդրության մեջ նոր որակ կբերի»։
Փաշինյանը վերջին երեք օրվա քննարկումները համարում է խիստ հաջողված, որովհետեւ տեղի ունեցավ շատ լուրջ գաղափարական բանավեճ ու լուրջ գաղափարական բախում:
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը