«Ճիշտ մոտեցում չէ հեղափոխությունն անընդհատ մարդկանց երեսով տալ». Մարուքյան

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ  ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ Կառավարության ծրագրի քննարկումն ընթանում է որոշակի անհանդուրժողականության մթնոլորտում: Նա ասաց, որ երբ ասվում է, որ աղքատությունը մարդկանց գլուխներում է, ինչն է պատճառը, որ դա բուռն քննադատությունների է արժանանում: «Մտովի գնում  եմ 90-ականներ, այն ժամանակ միակ ու անկրկնելի մեղավորը, որ մենք աղքատ էինք, Լևոն Տեր-Պետրոսյանն էր: 2000-ականներին, երբ մենք աղքատ էինք, ես հիշում եմ, որ միակ ու անկրկնելի մեղավորը Ռոբերտ Քոչարյանն էր: Հետ գալիս եմ առաջ, մինչև 2018 թվական: Աղքատության միակ ու անկրկնելի մեղավորը Սերժ Սարգսյանն էր: Այսինքն՝  մենք այդպես ենք սովորացված, այդպիսին է մեր քաղաքական համակարգը: Գալիս է հեղափոխությունը, հեղափոխության լիդերը հայտարարում է, որ աղքատությունը մարդկանց գլուխներում է, դուք պետք է այնպես անեք, որ աղքատությունը հաղթահարեք, ձեր գուխներից հանեք այդ աղքատությունը, և տնտեսական հեղափոխություն կլինի: Բնականաբար, սրա մեջ կան կարևոր թեզեր, բայց այստեղ երկրորդ հարցն է առաջ գալիս՝ բա լավ, կառավարիչներն ինչ պետք է անեն: Այդտեղից այլ հարց է ծագում՝ բա լավ, այն ժամանակ ինչո՞ւ էին երեք առաջնորդները մեղավոր, հիմա չորրորդ առաջնորդը ասում է՝ ես մեղավոր չեմ լինելու, որ դուք շարունակելու եք լինել աղքատ: Եվ դրա համար սկսվում է խորը քննադատությունը, որովհետև մենք այդպես ենք վարժեցված, որովհետև Հայաստանի քաղաքական համակարգը միշտ այդպիսին է, մարդիկ ունեցել են անտիհերոս և հերոս»,- ասաց նա: Ըստ Մարուքյանի՝ հեղափոխությունը ավարտվել է, ճիշտ մոտեցում չէ հեղափոխությունն անընդհատ մարդկանց երեսով տալ:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am