Հրաժարվեք Սիլվաների ծառայություններից. Էլինար Վարդանյան

Երկու օր ողջ երկիրը քննարկում է Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հիման վրա հարուցված հերթական քրեական գործը: Այս մասին իր հոդվածում նշել է ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը: Նա իր հոդվածում, մասնավորապես, նշել է. «Քննարկման առարկա ոչ թե բուն գործի հանգամանքներն են, այլ իրավիճակի զավեշտալի լինելը: Օգտատերերից շատերը իրենց գրառումներում նշում են. «Պաշտոնապես հայտարարում եմ Սիլվա Համբարձումյանին չեմ ճանաչում, կյանքում տեսած չկամ»: Ամեն ինչ իսկապես զավեշտալի կլիներ, եթե այդքան ցավալի չլիներ: Այստեղ ամենեւին խնդիրն այդ կինը չէ, խնդիրը նաեւ այն չէ, որ այդ կինը տարբեր լրատվամիջոցներին տարբեր վարկածներ է ասում, ինքն իրեն հերքում։ Խնդիրն այն է, որ այդ մերկապարանոց հայտարարությունների հիման վրա արդեն որերրորդ մեղադրանքն է առաջադրվում: Ի՞նչ ենք անում։ Հասկանալի է, չէ, որ գործերը դատարանում փլվելու են։ Սա դառնալու է մեր դատաիրավական համակարգի ամենաամոթալի էջերից մեկը։ Եվ այսպիսի իրականության պայմաններում խոսվում է անցումային արդարադատության մասին: Երեկ ԱԺ ամբիոնից հայտարարվեց, որ անցումային արդարադատության հարցը պետք է լինի խորհրդարանի օրակարգում, որպեսզի մեկնաբանություն չլինի, թե կառավարությունը փորձում է արտակարգ դատարաններ ստեղծել: Սա հերթական մանիպուլյացիան է: Խոսքը մի խորհրդարանի մասին է, որը երկու օր շարունակ քծնանքի մաստեր-կլասս էր տալիս, մի խորհրդարանի մասին է, որտեղ հայտարարում են, որ եթե նույնիսկ գրված լիներ ամեն ինչ լավ է լինելու, միեւնույն է կողմ էի քվեարկելու, մի խորհրդարանի մասին է, որտեղ իշխանությունը ճնշող մեծամասնություն է: Եթե Սիլվայի արդարադատության մոդելով էլ անցումային արդարադատությունն է իրականացվելու, ուրեմն մեր երկրի իրավական հիմքը լուրջ վտանգի տակ է դրվելու: Մենք կարիք ունենք դատաիրավական լուրջ բարեփոխումների, արեք այն, ինչ չուզեցին կամ չկարողացան անել նախկին իշխանությունները: Եթե վերականգվի վստահությունը այդ համակարգի նկատմամբ, դա ամենալուրջ ձեռքբերումը կլինի: Բայց որպես առաջին քայլ պետք է հրաժարվել Սիլվաների ծառայություններից։ Հնարավոր չէ համատեղել նման քրեական գործերը եւ արդարադատության նկատմամբ հավատը»:

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am