«Այս քննադատությունն ուղղված էր ոչ այնքան Սիրիա զորախումբ ուղարկելուն, որքան ՀՀ նոր իշխանության կողմից՝ ԱՄՆ-ին տրված խոստումներից հրաժարվելուն». Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՄՆ դեսպանությունն արձագանքեց Հայաստանի իշխանությունների՝ Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու որոշմանն և փաստին։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի Հայաստան կատարած այցի ընթացքում Փաշինյանը ներկայացրել է իրենց այդ որոշումը, ինչն ընդունվել է ի գիտություն և լուրջ առարկությունների չի արժանացել։ Ներքին համոզմունք ունեմ, որ այս քննադատությունն ուղղված էր ոչ այնքան Սիրիա զորախումբ ուղարկելուն, որքան ՀՀ նոր իշխանության կողմից՝ ԱՄՆ-ին տրված խոստումներից հրաժարվելուն։ Թե կոնկրետ ինչ է խոստացել Փաշինյանը ԱՄՆ-ին, իհարկե դժվար է ասել, բայց վերլուծելով վերջին ամսվա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններն ու շրջադարձերը, կարելի է եզրակացնել, որ դրանք շատ լուրջ են եղել և Միացյալ նահանգները հետևողական են լինելու տրված խոստումների իրագործման հարցում։ ԱՄՆ դեսպանատան սուր արձագանքը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է Փաշինյանի Արցախի հակամարտության վերաբերյալ արված՝ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևից հրաժարվելու մասին արված հայտարարությամբ և այս ամսվա վերջում Իրան կատարելիք այցով։ Արցախյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի նոր իշխանությունների ունեցած դիրքորոշման կոշտացումը տեղի ունեցավ Դավոսի հանդիպումից հետո, քանի որ մինչ այդ տեղի ունեցած Փաշինյանի ու Ալիևի երկու և ԱԳ նախարարների 4 հանդիպումներից հետո Ադրբեջանը ցուցաբերում էր աննախադեպ լավատեսություն։ Այս լավատեսության հետքն անգամ չմնաց Փաշինյանի դիրքորոշման կոշտացման արդյունքում և Ադրբեջանից արդեն սկսեցին հնչել ռազմատենչ և պատերազմ սկսելու հայտարարություններ։ Իրանի գործոնը նույնպես կարևոր է, քանի որ իր վարչապետ նշանակվելուց հետո Փաշինյանը առանձնակի կարևորություն չէր տալիս Իրանին, ինչը, բնակամաբար, առաջացնում էր ԱՄՆ դրվատանքն ու համաձայնությունը։ Նշված իրողություններն ընդամենը վարկածներ ես, սակայն ցավալիորեն մոտ են իրականությանը և ստիպում են լրջորեն մտահոգվել Հայաստանի անվտանգության հեռանկարով։ Գարունը թեժ է լինելու, տա աստված, որ Հայաստանն ավելի ուժեղացած դուրս գա այս փորձությունից»:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am