Սկանդալային նշանակում. Թմրամիջոցներ ներմուծելու համար դատապարտվածը՝ ԱԳՆ-ում խորհրդական

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԳՆ-ում թափուր պաշտոնների համար վերջերս մրցույթ է անցկացվել, որին մասնակցել է մի շատ փորձառու, բանիմաց եւ անփոխարինելի կադր, ում պարագայում «մրցույթ» բառը զուտ ձեւական է, քանի որ իր դեմ խաղ չկա, եւ ինքը բոլոր մրցույթներից դուրս է։ Խոսքը Հովիկ Աբրահամյանի օգնական-խորհրդականից սահուն Տիգրան Ավինյանի խորհրդականի կարգավիճակով նոր իշխանության մեջ հայտնված, թմրամիջոցներ ներմուծելու համար դատապարտված Ժորիկ (Գեորգի) Մուրադյանի մասին է։ Նա ԱԳՆ մրցութային-ատեստավորող հանձնաժողովի որոշմամբ ԱԳՆ-ում դարձել է ոչ ավել, ոչ պակաս խորհրդական։ Այս առումով ԱԳՆ-ում լուրջ դժգոհություններ կան, քանի որ մեկ էլ Ժորիկը ԱԳՆ համակարգ էր ընդունվել Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ ու միանգամից նշանակվել Օդեսայում գլխավոր հյուպատոս, որից հետո նորից հանգրվանել էր Հովիկ Աբրահամյանի մոտ որպես խորհրդական։ Գեորգի Մուրադյանի մասին ոչ պակաս հայտնի Ֆրանկլին Գոնսալես – Նարեկ Սարգսյանը գրել էր. «Ես գիտեմ, թե ինչերի միջով ես անցել, ու վերջապես առաջին քայլը եղավ»: Հաշվի առնելով Սերժ Սարգսյանի օրոք դեսպանների ու հյուպատոսների ընտրության պրակտիկան՝ չի կարելի բացառել, որ նույն Գոնսալես-Սարգսյանը իր երկու հորեղբայրների միջոցով ազդել է այդ նշանակման վրա։ Գեորգի Մուրադյանի ճակատագիրը այժմ շատ ավելի կանխատեսելի է թվում. որպես դիվանագետ գործուղվելու է Ավինյանի գրասենյակ, իսկ եթե Աստված մի արասցե այնտեղից հեռացվի, իր տաքուկ տեղն ունի մի որեւիցե բարեկեցիկ երկրում՝ առնվազն խորհրդականի պաշտոնում, իսկ միգուցե արդեն դեսպանի, քանի որ գլխավոր հյուպատոսի աշխատանքի արդյունավետ փորձ ունի»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 124 անգամ
Լրահոս
Մահացել է դերասան Թիմ Քարրին Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը Ադրբեջանի քարոզչամեքենան ոգեւորությամբ է արձանագրում Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը. քաղաքագետ Ողբերգական դեպք Սևանում․ ջրասուզակը լճից դուրս է բերել տղամարդու մարմին, պարանոցին կապված քար է եղել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի փոխղեկավար է նշանակել Բժշկության Ավետարանը օգոստոսի 30-ին կբերվի Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի Meta-ն 1,7 մլրդ կվճարի ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության վերաբերյալ պատմական համաձայնագրի շրջանակում ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներին. փաստաբան Հերթական անգամ փորձում են դատել Արցախի և Հայաստանի հաղթանակած նախագահ Քոչարյանին․ Գալստյան Իսրայելցի պաշտոնյա․ «Թուրքիայի հետ պատերազմի հավանականությունը չափազանց ցածր է» Վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ․ Սիրուշոյի արձագանքը երկրի վարչապետի հայտարարություններին Եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով և սպառնալիքներով․ Մայր Աթոռ Դուք մարդ չե՛ք, եթե էդքան կարող եք, եկեք ու իմ դիմաց դա ասեք․ Արամ Սարգսյանի կոշտ խոսքը (video) Հովիկ Աբրահամյանը խոսեց որդու մասին (video) Նիկո՛լ, հենց հիմա պատասխանիր՝ Գրիգոր Լուսավորիչը Աստծո հետ խնդիր ունի՞․ Անժելա Թովմասյան (video) Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու նոր որոշում է կայացվել Իրավիճակը սրվեց․ Լևոն Քոչարյանն արձագանքեց Ալեքսանյանին, երբ վերջինս Լևոն Քոչարյանի երեխաներից խոսեց (video) Արայիկ Հարությունյա՛ն, ձեր տրավմաների համար մենք մեղավոր չենք․Ագնեսա Խամոյանի սուր ու փաստերով խոսքը (video) Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ջրվեժի և Մինսկի-Միկոյան փողոցների հատվածում կփոխվի գլխավոր ճանապարհի նշանը Առուշ Առուշանյանի հետ այսօր կապ ունե՞ք․ Իրինա Յոլյանի պատասխանը (video) ՔԿ-ից հաստատում են՝ Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը ձերբակալվել է ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am